Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/206

Այս էջը հաստատված է

ՆՈՐԻՑ ԴԵՊԻ ԱՀԱՐԿՈԻ ՔԱՂԱՔԸ

Մեր նավը կանգնած է Շերբուրդի ծովափից հեռու:Երեկոյան,երբ օվկիանոսի թանձր ու մռայլ ստվերները փռվեցին, սկսեց վառվել նա՝ ինչպես մի վիթխարի խարույկ ամայի ու մութ տարածության մեջ: Դեկտեմբերին ահարկու է օվկիանոսը, գոռալով թավալվում է, հևում, գալարվում, պտույտներ է գործում հեռվում, գիշերային և ահավոր հեռվում: Oվկիանոսի բացից գոռումներ են լսվում,վիթխարի,ահեղ ռիթմով: Դա օվկիանոսի երգն է:

Սանդուղքները քաշեցին, փոքրիկ նավակները բարձրացան և սպիտակ խոշոր Հավերի նման թառեցին նավի կողմերին: Հանկարծ սկսվեց մի բան խռխռալ, սկզբում անախորժ, բայց հետո դարձավ մի վայրենի ռիթմ: Խարիսխներն են վեր քաշում, նավի հետնակողմն սկսում է փրփրել, մութ ծովն սկսում է սպիտակել, շարժվում է արդեն նավը: Բոցավառվող նավը մի հսկա լապտերի նման սկսում է սութալ անհատակ ջրերի մակերեսին:

Ծովը մռնչում է դուրսը, մենք նստած ենք ընթրիքի սեղանների շուրջը, եթերվում ենք և ուտում: Շատերը հետզհետե քաշվում են կաբինները. նրանք չեն դիմանում նավի եթերումին, նոր են զգում, որ աշխարհն ինքը եթերվում է ու դառնում:

Իջնում եմ իմ կաբինը:Չորս հոգի ենք կաբինում: Մյուսներն արդեն տեղավորված են, երկարել են իրենց նեղ մահճակալների վրա և հանգստանում են: Մեկը քիթն է խառնում:

-Կամ հույն է, կամ հայ,-մտածում եմ: