Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/207

Այս էջը հաստատված է

Մի հարցում եմ ուղղում քիթ խառնողին անգլերեն լեզվով: Պատասխանում է անգլերեն, բայց «Հ» տառը «խ» է արտասանում:

- Հույն է,- եզրակացնում եմ,- թերևս թուրքերեն կարող են խոսել:

- Այո, կարող եմ, բայց չեմ ցանկանում խոսել,- պատասխանում է կոպտաբար:

Լռում եմ և մտածում: Հույների շովիզները հասել է իր ամենագարշելի գագաթնակետին: Ու՞ր են գնում այդ հույները, ի՞նչ բանի են ձգտում, որտեղի՞ց են ստանում նրանք հպարտության և անմիտ գոռոզության այդ ձևերը:

- Թերևս դուք կարծում եք, որ ես ցանկանում եմ հունարե՞ն խոսել,- հարցեր հույնը:

-Երևի:

-Ոչ էլ հունարեն, բարեկամ, մանավանդ հունարեն, թերև ուզենամ մեկ-մեկ թուրքերեն խոսել, բայց հունարեն՝ երբեք:

50-ի մոտ մի մարդ է խոսակցել առանց թարթիչների, դեմքի մանավնդ ձերքերի վրա այնքան տանջանք նմուշ է։ Այտություւնյդ տանջանքն է, թերևս, որ նրան տալիս է անսահման բարի մարդու արտահահատություն։ Երբ կանգնեց, ես տեսա,որ նա կորացամակ էր։ Թվում էր, որ ծանր բեռի ակ տնքում է։

-Այո, հունարեն երբեք չէմ ցանկանա խոսել,- կըրկնեց նա:

Հառել եմ իմ աչքերը նրան ապշությամբ:

-Ավելի լավ է ոչ մի լեզու չխոսենք,- ձայնեց մեր կաբինի բնակիչներից մեկը, որ վերևի մահճակալումն էր պառկած:

-Նախընտրում եմ ոչ մի լեզու չխոսել,որպեսզի հանկարծ մի հունարեն բառ չասեմ,- զայրութով պատասխանեց նա:

-Բայց դուք գիտեք, որ եվրոպական բոլոր լեզուները լեցուն են հունական բառերով,-ասում եմ մեղմ տոնով, նպատակ ունենալով չվիրավորել իմ նավակցին:

-Բոլոր լեզուներն էլ գետինը մտնեն, անգլերենն էլ,