Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/208

Այս էջը հաստատված է

մյուսն էլ, մյուսն էլ,-բարկացավ հույնը և պապիրոսը վառելուցհետո վառած լուցկին նետեց հատակին:

-Իմ լեզվի հետ ինչ գործ ունեք,- հանկարծ մեջ ընկավ մեր կաբինի չորրորդ ճամբորդը: Պարզ էր,որ նա: Անգլիացին այդպիսի չնչին հարձակումներից չի պաշտպանվում:

Մի ժամ հետո մենք սկսեցինք թուղթ խաղալ, և հայտնաբերվեց ազգությունների հետևալ պատկերը:

Քիթ խառնողը հույնն էր, անունն էր Պրոդոլոս,բայց որովհետև նա միք քիչ կակազում էր իր անունն արտասանելիս, դուրս էր գալիս Պրոդոբոբոբոլոս. այդպես էլ մենք շարունակեցինք արտասանել նրա անունը: Երկրորդը, որ առաջին անգամ խոսքի խառնվեց և նեղացած ասաց, որ ՙՙավելի լավ է ոչ մի լեզու չխոսեք՚՚,նա էլ հույն էր,անունն էր Բալաթաճիս, իսկ երրորդ,որ ուղեց պաշտպանել անգլերեն լեզուն,իռլանդացի էր և անունն էր Բրեմըր:

Թղթախաղի ընթացքում Բրեմըրը ժամացույցին նայեց և ներողություն խնդրեց գնալու և շուտով վերադառնալու:

-Գնամ,մադամներիս կերակրեմ ու գամ,-ասաց և դուրս էր գնում,երբ Բալթաճիսը նրան կանգնեցրեց:

-Ես էլ եմ ուզում գալ,ուզում եմ շոյել մադամներիդ,-ասաց:

-Խնդրեմ,-պատասխանեց իռլանդացին, և նրանք միասին դուրս գնացին:

Ես և Պրոդոբոբոբոբոլոսն իրար երես նայեցինք ապշությամբ:

-Ինչ մադամներ են դրանք, որոնց կարելի է շոյել,-հարցրի:

-Ով է իմանում,երևի Եվրոպայից անառակ կանայք փոխադրող է.Ամերիկայում ֆրանսուհիները շատ են փնտրվում: Ամեն միջոցով փող են աշխատում այդ սրիկաները:

Սկսեցի մտածել,բայց չկարողացա ոչ մի եզրակացության գալ, երբ Բրեմըրը և Բալթաճիսը ներս եկան:

-Լավն են, շատ լավն են,-ասաց Բալթաճիսը և նստելով մեր մահճակալների վրա հարցրեց.- որ տեղից ձեռք բերիր:

-Ֆրանսիայից,-պատասխանեց Բրեմըրը,-բայց