թանկ են, չգիտեմ, թե Ամերիկայում կհաջողեմ թե ոչ, ծախսը մեծ է:
-Շարունակենք խաղալ,-առաջարկեց Բալթաճիսը:
Ես չպատասխանեցի, բայց նշմարեցի, որ Պրոդոբոբոբոբոլոսը հուզվեց և չկարողանալով համբերել աղաղակեց.
-Ես հրաժարվում եմ կանանց միչնորդների հետ քարախաղալ, առավոտյան կխնդրեմ նավապետից փոխել իմ կաբինը:
-Բանն ինչումն է,-զսպված տոնով հարցրեց Բալթաճիսը:
-Ես զզվում եմ,երբ մարդիկ Եվրոպայից աղջիկներ են տեղափոխում Ամերիկա փող վաստակելու համար,-ասաց Պրոդոբոբոբոբոլոսը:
-Ինչ աղջիկներ, ինչ եք խոսում, բացատրեցիք:
-Ապա ինչ մադամներ են,որոնց այս մարդը փոխադարում է Ամերիկա:
Բալթաճիսը և Բրեմըրը սկսեցին լիաթոք և անճոռնի ծիծաղելու: Բրեմըրը հազիվ կարողացավ հասկացնել, որ այդ մադամները էգ շներն են, որոնց Բրեմըրը տանում է Ամերիկա խառնելու ամերիկյան ուրիշ շնային ցեղերի հետ:
Պրոդոբոբոբոբոլոսի բարկությունն իջավ, ամաչեց, ժպտաց, ձեռքը երկարեց Բրեմըրըին և անկեղծությամբ, ներողություն խնդրեց:
-Դու լավ մարդ ես,-պատասխանեց Բրեմըրը,- ներում եմ և ուրախ եմ, որ քեզ հանդիպել եմ իմ կյանքում:
Շարունակեցինք թղթախաղը:
Հանկարծ մի շառաչյուն լսվեց,կաբինեներից մարդիկ դուրս վազեցին, մենք էլ դուրս պրծանք մեր կաբիններից: Կորիդորներում ես հանդիպեցի այն մարդկանց, որոնք վախեցած ետ էին դառնում: Նրանք սարսափից ահաբեկված դեմքեր ունեին: Շատերը մինչև անգամ աղաղակում էին:
-Փախեք,փախեք:
Ցամաքի այդ միամիտ մարդիկ կարծում էին,որ կարելի է նավից և ծովից փախչել: Ես միայն ցանկանում էի տեսնել մի որևէ նավաստու դեմք. դա իսկույն կպարզեր բտանգ էա թե ոչ:
Սանդուղքերներով վեր բարձրանալիս ինձ այնպես թվաց,