ՊԱՅՔԱՐ
1
Նյու-Յորքում այնպե՜ս արևի կարոտ էի քգում...
Մի՞թե ցանկանում էի շողշողուն, կիզիչ արևի: Ո՛չ: Միայն կարոտում էի մի փոքրիկ լուսամուտի չափ արևի:
Նյու-Յորքի երկնքում շատ արև կար, արև կա և բարձրաբերձ շենքերի կտուրների վրա, բայց այդ շենքերի պարիսպների տակ, էլեկտրական լույսերով սղողված խանութներում, ցերեկվա մութ կինոներում և թատրոններում, ճաշարաններում, կաֆեններում, փակուղիներում, հասարակական դահլիճներում, մյուզիկ հոլերում, ամեն տեղ, ամեն տեղ արգելված էր արևը:
Ինձ համար մեծ երջանկություն էր տեսնել Կալիֆորնիայի նարինջները,որ առատորեն դարսված էին լինում մրգավաճառների վիտրիամերում: Այդ նարիճների միջից տեսնում էի հի՜ն մի արև: Նարինջները մեծանում էին իմ աչքին, մեծանում, դառնում էին վերջալույսի ոսկեվառ արև...ահա այդ արևը թեքվում էր սարի ետև, սարի գագաթն ամբողջ վառվում էր, արտերի հեռուներից զովն էր փչում և ինձ օրորում էր հի՜ն մի օրոր:
Այդ օրորում այնքա՜ն շող կար:
Փնտրում էի իմ մանկության ոսկեծփուն արտերը:
Ես հաճախ հիշում էի, որ մանկության օրերին, երբ քաղաքից գյուղ էինքգնում, մեր գյուղացի ազգականները գյուղական մածուն, սեր և մրգեր էին թափվում մեր առաջ և պինդ.
-Կերե՜ք, երեղանե՜ր, քաղաք գնանք, չկա: