այնքան մեծ աշխարհ կա նրա համար իմ սրտում: Ես գիտեմ, նրա նուռը կկաթի իմ սրտի մթում, կաթիլները կթոցվառվեն և իմ սրտում կլինի լույս, առավոտ, ուրախություն:
Հզոր էառաջին սերը, ահա նա տիրել է ամբողջ փերուղյա դաշտին:
առաջիննսերն ինչքան հեռանում է, ավեի և ավելիէ կենդանանում: նա հզոր է ինչպես երազը
Քաին երգում է ծառերի միջից և սիրտս ապրում է առաջին սիրո փերուզյա էլեգաիան:
Անվերջ է այս էլեգաիան:
Անվերջ է այս երազը:
⁂
Սուրամյանն ինձ ընդունեց սիրլաիր: Ընդունարանում նա ինձ ծանոթացրեց մի ամերիկացու: Այդ ամերիկացին Նյու-Յորքի մեծ օրաթերթերից մեկի ծաղբանկարիչն էր-մր. Մագինկտոն, որի արվեստին ծանոթ էր:
-Ես ձեզ ճանաչում եմ,-ասաց մր. Մագինկտոնը,-մր. Մագինկտոնը ձեր մասին պատմել է ինձ ձեր գալուց առաջ, դուք գիտեք գույների արվեստը, արևելյան գարգն ինձ համար գույն է, փոթորկոտ գույների հարմոնիա: Ես սիրում եմ խոսել այն մարդկանց հետ,-շարունակեց մր. Մագինկտոնը վրատալով,-որոնք ապրում են գույների աշխարհում, իմ արվեստը, դուք գիտեք, գծերի արվեստ է, գույներով և ստվերներով աղքատ, դրա համար ես կարոտում եմ գույնը և առհասարակ մենք, ամերիկացիներս, մեծ կալորիստներ չունենք: Ես շատ եմ զարմանում այդ մասին:
-Արև չունենք,-պատասխանեցի մր. Մագինկտոնին,-դրա համար չունենք կոլորիստներ:
-Մի՞թե ուրիշ երկրներում արև կա:
-Ինձ սխալ չհասկանաննք, Ամերիկայում նել արև կա, հորդահոս արև, բայց դուք չեք տեսնում: Նկուղները, բարձրաբերձ շենքերը, անվերջ վարագույրները, շենքերի էկոնամիկ կառուցվածքը արգելում են ձեզ արև տեսնելուց, դուք իրերը տեսնում ենք էլեկտրական լույսով, տիրող գույնը ձեր տեսողության առաջ դեղնավունն է, մաղձային դեղինը: