հայտնի գեղեցկուհի, նա դժգոհ էր մնում, եթե 17 տարեկանից վեր էր,– գրում էր մադամ Արլինգտոնը։
Ամբողջ դեմոկրատական կուսակցությունը հռհռում էր այս քողազերծումներով։
Երբ հանրապետական կուսակցությունը դիմեց օրինական միջոցների Հըրստին պատասխանատվության ենթարկելու համար՝ մադամ Արլինգտոնն անձամբ ներկայացավ՝ օրինավոր դոկումենտներով։ Հանրապետական կուսակցության Նյու–Յորք քաղաքի կազմակերպությունը մատնվեց ժամանակավոր լռության։
Դեմոկրատական կուսակցությունն իր քաղաքական բարոյական շենքը հիմնեց այդ պոռնիկի հեղինակավոր տվյալների վրա։ Քաղաքական պայքարին մասնակցող շրջանները զարմանում էին, որ մադամ Արլինգտոնը միայն 50.000 դոլլար էր վերցրել իր տվյալների համար։ Նրանք կարծում էին , որ այդ տվյալները կարելի էր վաճառել առնվազն կես միլիոնով։ Այնուամենայնիվ, մադամ Արլինգտոնին 50.000 դոլլարն էլ բավական էր, որ փակեր իր «Տղամարդկանց կահավորումը» և գնար մի ծերունի ամուրու «պատվավոր» կինը դառնար, անդամագրվելով բարձր դասու եկեղեցիներից մեկին, իբրև ամենամաքրակրոն նրան։
Ճշմարտությունն այն էր, որ Հիբըն Ֆուլլըրը եղել էր մադամ Արլինգտոնի հանրատանը, բայց սա եղել էր մի շատ սովորական երևույթ։ Այդ սովորական երևույթև դեմոկրատական կուսակցությունը դնում էր բարոյական հողի վրա, որովհետև Ֆուլլըրի ընտրական քվեում մեծ դեր էին խաղում այսպես կոչված մաքրակրոն հասարակության քվեները։
Մադամ Արլինգտոնի մերկացումները ավելի վատ կերպով անդրադարձան մր․ Ֆուլլըրի ընտանեկան կյանքի վրա։ Մր․ Ֆուլլըրը չկարողացավ հերքել մադամ Արլինգտոնի փաստերը։ Տիկին Ֆուլլըրը դիմեց դատարանի և պահանջեց իր օրինական ամուսնալուծումը։ Ընտրական պայքարի ամենաեռուն շրջանում՝ դատարանը լսեց տիկին Ֆուլլըրի գործը մր․ Ֆուլլըրի բացակայության և տվեց տիկնոջ ամուսնալուծման իրավունք՝ ամուսնու հարստության կեսը շնորհելով նրան։
Նյու–Յորքի թե հանրապետական և թե դեմոկրատական