Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/243

Այս էջը հաստատված է

Խելագար ակտիվության մղվեցին այդ շրջաբերականից հետո, մանավանդ, բաժանմունքների վարիչները, որոնք ամեն կերպ ջանք էին թափում երևալու թուննգ դեմոկրատներ՝ մր․ Գողբաուտի աչքում։ Նրանցից մի քանին իրենց բաժանմունքների պատերից կախեցին մր․ Գրինի և մր․ Գողբաուտի անունները մետաքսյա կերպասներով գրված։ Դրսից եկողը կկարծեր, որ մր․ Գողբաուտն էլ թեկնածու է։

Ո՛չ, մր․ Գողբաուտը շողոքորթության օբյեկտ էր։

Երեկոյան բոլոր ծառայողները նստած էին դահլիճում, երբ վերելակը կանգ առավ, և Գողբաուտ ընկերությանմենեջրը և մի մարդ ներս մտան։

–Մր․ Գողբաուտը եկավ,– շշնջացին ծառայողները։

Մինչդես ծառայողների մեծամասնությունը ծափահարում էր, ես ապշած՝ նայում էի, կարծես տարածության մեջ։

Ուրեմն մր․ Գողբաուտն այն միաչքանի, բերանը, ծնոտը ծուռ, կաղ և կարճահասակ մարդն էր, որ երբեմն երբեմն հայտնվում էր մեր վաճառանոցում, դիտում էր չորս կողմը և գնում։

Երբ մր․ Գողբաուտը դահլիճի մեջտեղի անցքից, մենեջրի առաջնորդությամբ, առաջացավ դեպի բեմ, ես անմիջապես հիշեցի Շեքսպիրի Ռիչարդ 3–ին։ Նա շատ նման էր այդ հինավուրց, այլանդակ և սարսափելի անգլիացուն՝ Կլոստերի դքսին։ Ինձ այնպես թվաց, որ նրա ֆրակի տակ թաքնված էր մի դաշույն, որ դարանակալ սպասում էր դուրս ցատկելու իր պատյանից, արյան ծարավի։

Մենեջըրը, վաճառականական հսարակ մի քանի պրիոմներ որդեգրած մարդ, մեծ պաֆոսով ներկայացրեց մեձ մր․ Գողբաուտին։

Իմիջայլոց ասաց․ «Մր․ Գողբաուտը դեռ երեսուն տարի առաջ մի փերեզակ էր Նյու–Յորքի փողոցներում, բայց իր հանճարով կարողացավ մինչև այս դիրքին հասնել»։

Առաջին անգամն էր, որ ես հասկացա նշանակությունն այն հին, կոտրտված, կեղտոտած, չորացած և ճաթռտած պայուսակի, որ կախված էր մեր վաճառատան մեծ դռան վրա, որի վրա էլեկտրական փոքրիկ լամպերով գրված էր–Golden