Rule (Ոսկեղեն Կանոն)։ Դա այն պայուսակն էր, որով մր․ Գողբաուտը երեսուն տարի առաջ չարչիություն էր արել Նյու–Յորքի փողոցներում։ Այս պայուսակը շատ բան գիտեր մր․ Գողբաուտի առևտրական կեղտոտ պատմությունից։
–Ջենտըլմեններ,– սկսեց մր․ Գողբաուտը,– խոսքը գալիք ընտրությունների մասին է։
Մր․ Գողբաուտը հազիվ այս մի քանի բառերն արտասանել էր, երբ ծայր առավ ծափահարությունը։
–Յուրաքանչյուր քաղաքացի,– շարունակեց մր․ Գողբաուտը,– պետք է կատարի իր քաղաքացիական պարտականությունների կատարման մեջ պետք է, ամենից առաջ, լինի գիտակից։ Նյու–Յորք քաղաքում հասարակական և քաղաքական բազմաթիվ խնդիրներ կան, որոնք սերտ կերպով կապված են դժբախտաբար քաղաքագլխի անձնավորության հետ։ Քաղաքական պլատֆորման չէ, որ արժեք ունի, այլ դրան գործադրող անձնավորությունը։ Ինձ համար կարևոր չէ, թե ո՛ր կուսակցության թեկնածուն կընտրվի Նյու–Յորք քաղաքի քաղաքագլուխ, այլ կարևորն այն է, թե ո՞վ է լինելու ընտրվելիք անձնավորությունը, նրա քաղաքական–հասարակական բարոյականը։
Մր․ Գողբաուտը ծածկեց իր կուսակցական հանգամանքը, որովհետև նա ուղում էր, որ ընկերության հանրապետական ծառայողներն էլ համոզվեն իր անկեշեղծության։
–Նյու–Յորք քաղաքը,– շարունակեց մր․ Գողբաուտը,– տիտանական քայլերով առաջ է գնում, ահա մեր առաջ դրված է ստորերկրյա նոր տրամվայներ կառուցելու խնդիրը, որը պետք է շահագրգռի ամեն մի Նյու-Յորքի քաղաքացու։ Հանդես են եկել մարդիկ, որոնք ամեն կերպ ուղում են հափշտակել նոր ներքնուղիներ կառուցելու մենաշնորհները, մարդիկ, որոնք երբեք նկատի չեն առել և չեն առնելու ժողովրդական շահը։ Ներքնուղին բացառապես ժողովրդի կամքով, նրա ցուցմունքներով, նրա հիմնական շահերի համաձայն, և մր․ Գրինը այն անձնավորութոյւնն է, որ նկատի կառնի, անպայման, ժողովրդի կամքը և շահը։
–Ես մր․ Հարրի Գրինին ճանաչում եմ մոտ երեսուն