սարի, ճանաչում եմ նրան իբրև մաքուր անձնավորություն, մի մարդ, որ իր ամբողջ էներգիան վատնել է ժողովրդի շահերի համար և այսօր էլ բարոյական քաջություն ունի դեն շպրտելու իր մաքուր անձնավորության դեմ բարձրացած վայնասունները և նետվել է քաղաքական հրապարակ միմիայնայն նպատակով, որ պաշտպանի ժողովրդի շահերը։
Կամաց–կամաց ինձ համար զզվելի էր դառնում այդ «ժողովուրդ» բառը և մր․ Գողբաուտը այնքան էր կրկնվում, որ կեղծավորությունը այլևս քողազերծելու կարիք չկար, կեղծավորությունը բացարձակ էր։
-Հանրապետությունը,– շարունակեց ճառախոսը,– դա ժողովուրդն ինքն է, հանրապետության պաշտոնյան– դա ժողովրդի ծառան է։
Ես հիշեցի, որ Միացյալ Նահանգների նախագահն անգամ երբ որևէ քաղաքացու պաշտոնական նամակներ էր գրում՝ ստորագրում էր– «Ձեր ծառան»։
Կեղծ դեմոկրատիզմը սրանից ավելի չէր կարող լիել։
–Գողբաուտ ընկերության բոլոր ծառայողներից սպասվում էր, որ չմոռանան ժողովուրդը, ժողովրդի գերագույն շահերը և իրենց քվեները տան մր․ Գրինին։
ներկաների մեծամասնության կողմից բարձացավ բուռն ծափահարություն։ Երբ մր․ Գողբաուտը վերջացրեց իր ճառը, մինչև անգամ եղան մարդիկ, որոնք ոտի կանգնեցին և ծափահարեցին, որպեսզի մր․ Գողբաուտը նշմարի իրենց և նկատի առնի։
Ինձ համար այլևս պարզ էր, որ մր․ Գեղբաուտը եղել էր մր․ Գրինի կազմակերպած և առաջնորդած ավազակային շայկայի անդամներից մեկը։
Չէ՞ որ նրան ճանաչելիս է եղել 30 տարուցի վեր։
Մր․ Գողբաուտից հետո մենեջըրը էլի սկսեց խոսել։ Նա խոսեց ո՛չ թե դեմոկրատական թեկնածու մր․ Գրինի, այլ մր․ Գողբաուտի մասին, միայն ի վերջո ասաց, որ մենք բոլորս էլ հավատալով մր․ Գողբաուտին և հարգելով նրան՝ պետք է մեր քվեները տանք մր․ Գրինին։
–Տալով մեր քվեները մր․ Գրինին,– ասաց մենեջըրը,– տված կլինենք մր․ գողբաուտին, մեր քվին տալով մր․ Գոդբաուտին