Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/248

Այս էջը հաստատված է

սարակ Միացյալ Նահանգների քաղաքական կյանքը առանց Թամանի Հոլի։ Առանց Թամանի Հոլի դուէ կգտնեիք այդ քաղաքական կյանքը կեղտով լցված։ Նա է, որ մաքրում է քաղաքական կեղտը մեր կյանքից։ Թամանի Հոլը կանգնած է մր․ Գբինի ետև, նա պաշտպանում է նրա թեկնածությունը, պետք է աջակցել նրան։

Իսկ Թամանի Հոլը, ամբողջ Միացյալ Նահանգների մեջ ճանաչված էր իբրև այն կազմակերպությունը, որ արտադրում է քաղաքական կեղտի ամաենաընտիր տեսակը։ Առանց Թամանի Հոլի ամերիկյան քաղաքական կյանքի կեղտը մեծ չափով անպայման պակաս կլիներ։

Իր առևտրական տան 1300 ծառայողների քվեն չէր, որ շահագրգռում էր մր․Գոդբաուտին, առանց այդ ճառին էլ նա վստահ էր, որ այդ ծառայողների 90 տեկեսը պետք է քվեարկեն ի նպաստ մր․ Գբինին, այլ նրան առավելապես շահագրգռում էր ճառելու պատեհությունը, որովհետև երկրորդ օրը քաղաքի բոլոր թերթերը հրատարակեցին նրա ճառը։ Այդ ճառի հրատարակումը կարևոր էր Գոդբաուտի ֆինանսների հետ կապված հազարավոր այլ ծառայողներրի համար։ Նրանք պետք է կարդային այդ ճառը, նկատի պետք է ունենային մր․ Գոդբաուտի տեսակետերը և աճապարեինհաճեցնել նրան։ Չէ՞ որ մր․ Գոդբաուտը մինչև անգամ սպառնում էր, որ եթե մր․ Գրինի ընտրությունը չապահովվի՝ առևտուրը մեծ չափով պետք է կանգ առնի և մեծ չափով էլ պետք է կրճատումներ լինեն։

Այս վերջին խոսքը մր․Գոդբաուտն առանձնապես ընդգծեց։ Նրա մեծագույն նպատակն էր տնտեսական սարսափ ստեղծել իր ֆինանսների հետ կապված հազարավոր քաղաքացիների մեջ։

Եվ իսկապես, երբ մր․ Գոդբաուտն իր ճառում այդ սպառնալիքն արավ, բոլոր ծառայողներն էլ սկսեցին իրար նայել սարսափով և շատերն ինչ-որ շշնջացին։ Իսկ երբ մր․ Գոդրաուտը տեսավ, որ իր այս խոսքերն ազդեցություն գործեցին ունկրդիրների վրա, նա ավելի ծանրացավ այս կետի վրա և սկսեց ավելի գունավոր և խոր պատկերացումներ տալ գալիք «ֆինանսական կրիզիսի» մասին։

Ճառախոսելիս մր․ Գոդբաուտի այլանդակ դեմքը ավելի