մատերիալ, չափազանց հարուստ մատերիալ էր, չափազանց բազմակողմանի՝ իբրև գող, իբրև շայկայապետ։
Հանրապետական ծաղրանկարիչները մր․ Հարրի Գրինին ներկայացնում էին միշտ հոբոների գլխարկով (Հեբոներ կոչվում են ամերիկայի շուրջմոլիկները), գինետներում թափառելիս կամ բանկ կտրելիս, դանակը կախած ատամներով, երբեմն էլ ներկայացնում էին նրան արևելյան սատրապ։
Մր․ Գրինը իսկապես հաղար գլխարկի մի գազան էր, որի միայն մի գլուխն էր երևում, իսկ մյուս գլուխները թափառում էին աղջամղջում մութ անկյուններում, բաց, լպրծուն քաղաքական նկուղներում:
8
Ընտրությունների ընթացքում բանվորական թաղեը դարձան հետաքչրքրության առարկա: Նեղ և հին փողոցներում, որտեղ արևը, բարձր ու կուտակված շենքերի պատճառով, չէր թափանցում, երեվացին մարդիկ, որոն առաջին անգամ էին տեսնում և այնտեղ բնակվող կիսաքաղց՝ տժգույն, կիսատկլոր և գառնությամբ լցված մասսաներին: Այդ մասսան, բանվորական մասսան, տարօրինակ հայացքներ էր ձգում հանրապետական և դեմոկրատական պրոպագանդիստների վրա, որոնք «դուրեկան» բաների մասին էին ճառում:
-Եթե մր. Հարրի Գրինը քաղաքագլուխ ընտրվի,-ասում էր դեմոտրատական պոպագանդիստը,- պետք է ջանա բարելավել ձեր վիճակը:
Նույնն ասում է և Ֆուլլըրի մասին ագիտատորը:
Տասնյակ թեկնածուների մասին էին այդպես աել, և վիճակի բարելավում չէր եղել, ընդհակառակը, այդ մասսայի վիճակը ավելի և ավելի վատացել էր:
Իհարկե, կային բանվորներ, որոնք համոզվում էին մեկն ու մեկին:
Տասնյակ հազարավոր գործազուրկներ թափառում էին նավահանգստում, օվկիանի ափին: Մռնչում էին նրանք, ինչպես մռայլ ծովը, բայց նրանց մոտ ոչ մի ագիտատոր չէր երևում,որովհետև նրանք զրկված էին քվե տալու իրավունքից: