Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/253

Այս էջը հաստատված է

քից: Նրանք հավաքել էին ուրիշ քաղաքներից, ուրիշ նահանգներից և վեց ամիս չէին ապրել մի վայրում և չէին արձանագրվել ժամանակին, որպեսզի իրավունք ունենային քվե տալու։

Սոցիալիստները, ներքին պառակտումների պատճառով, դատապարտված էին անգործության, միայն I.W. W.կազմակերության (Աշխարհի Ինդուստրիալ Բանվորներ) ագիտատորներն էին, որ հանդգնում էին հանդես գալ խոսելու բոլոր կուսակցությունների և կազմակերպությունների թեկնածուների դեմ, I.W. W. ինքը թեկնածու չուներ, նրանք քաղաքական բոյկոտի էին ենթարկել հանրապետության բոլոր ապարատները: Ոստիկանական խիստ հսկողություն էր նշանակված Աշխարհի Ինդուստրիալ Բանվորների ագիտատորների վրա: Նրանք սանձարձակ էին, ճշմարտախոս, անզուսպ և հանդուգն: Ես հանդիպեցի Ա. Ի. Բ.—ի մի ագիտատորի 3-րդ ավընյուի և 14—րդի անկյունում, որ տակառի վրա կանգնած խոսում էր Ֆուլլըրի և Գրինի դեմ: Ոստիկանությունը պաշարեց նրան և արգելեց խոսելու, առարկելու Նյու—Յորք քաղաքի անցուդարձային օրենքները, որովհետև հսկա բազմություն էր հավաքված փողոցում, և տրամվայները չէին կարող անցնել: Բանվոր այդ ագիտատորը կարևորություն չտվեց ոստիկանության, շարունակեց իր ճառը, բայց ոստիկանները բռնի կերպով նրան վար քաշեցին և տարան:

Ամբողջ քաղաքական կյանքը մնացել էր հանրապետականներին, դեմոկրատներին և ողորմելի հակաալկոհոլիստականներին: Բոլորն էլ խոսում էին դեմոկրատիայի անունից, բոլորն էլ խոսում էին ճշմարտության, հավասարության և ազատության անունից:

9

Հանրապետական և դեմոկրատական թերթերը կարդալով և լսելով երկու կողմի ճառախոսներին, ես եկա այն եզրակացության, որ երկու կողմերն էլ ճիշտ էին խոսում իրար մասին: Ես հաստատ համոզվեցի, որ նրանք իրար մասին չէին ստում — Ֆուլլըրը գող էր, Գրինը` հին ավազակ,