իրենց քաղաքական իրավունքը ծախելուն, մի օրվա լավ խմելու և կուշտ ուտելու համար՝ մարդիկ վաճառքի էին հանում իրենց քաղաքական պատիվը: Գինետներում երևում էր, գղտոր ծովի նման, գորշ, այլանդակ ծամածռված մի ամբոխ: Միացյալ նահանգների սահմանադրության «ամենասրբազան» տոնն էր կատարվում մութ անկյուններում:
Այս բոլորի մեջ ամենազզվելի պատկերն այն էր, որ հակաալկոհոլիստական կազմակերպությունն էլ քվե էր հավաքում՝ հարբեցնելով քաղաքացիներին: Հակաալկոհոլիստական կազմակերպության ընտրական պայքարի բյուջեի մեծագույն մասը ծախսվում էր խմիչքների վրա, որը հաշվետվության մեջ ձևակերպվում էր իբրև «պրոպագանդ գինեաներում»:
Երբ ես մոտեցա մի հակաալկոհոլիստ «հյուրասիրողի» և հարցրի, թե ինչո՞ւ ալկոհոլով հակաալկոհոլիզմ են քարոզում, նա «սրամիտ» պատասխան տվեց ինձ.
- Հարբեցնում ենք, որպեսզի իմանան, թե ինչքա՜ն վատ բան է հարբելը:
Ես լռեցի: Անամոթի հանդեպ ամեն զենք բութ է:
Երեկոյան ժամը 5-ին տուփերը փակվեցին և գինետներում վերջ գտան հյուրասիրությունները: Ժամը 5-ից հետո ով որ մտավ գինետուն՝ մի բաժակ ձրի գարեջուր խմելու՝ փող պահանջեցին:
- Ե՜ս ք՜վ՜ե՜ ե՜մ տվե՜ե՜ե՜լ...
- Քվեն անցավ, սպասիր, որ նորից ընտրություն լինի և խոզի նման լակես և հարբես:
Քվե տվողներից շատերը մյուս առավոտյան չէին հիշում, թե որ կուսակցության թեկնածուին են քվե տվել և պետք էր զարմանային իհարկե, թե ինչու այսինչը քաղաքագլուղ է ընտրվել:
Մինչև գիշերվա ժամը 11-ը արդեն պարզ էր, որ Նյու-Յորքի քաղաքագլուխ է ընտրված դեմոկրատական կուսակցության թեկնածու մր. Հարրի Գրինը:
Կատարվել էր մի շատ պարզ երևույթ Նյու-Յորքի մունիցիպալ կառավարության ղեկը մի գողից անցել էր մի ուրիշ գողի:
Մր. Հիբըն Ֆուլլըրն առաջինը եղավ, որ շնորհավորեց իր