Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/268

Այս էջը հաստատված է

ներս և մերկացնելով նրան նետեցին մի սառույցե անկողնի մեջ: Այն ժամանակ տեսա, որ այնտեղ հանգչում էին հինգ-վեց հոգի ևս: Կառտպանը Ջոնսոնին տեղավորելուց հետո ցույց տալով մեռելներից մեկին՝ ասաց.

--Սրան վաղը պետք է տանենք գերեզման, արդեն երկար պառկեց այստեղ,--ու, բռռնելով նրա ձեռքը, հարգալիր բարևեց ր սկսեց խոսել նրա հետ.

--Դրսում շոգ է, բայց դու այստեղ երևի լավ ես զգում սառույցի մեջ, վաղը քեզ էլ կտանենք գերեզման, հա, չես ուզում, քո տերը երկար չի կարող վճարել, այստեղ նհյուրանոցից թանկ է, իմանում ես:

Կառտպանը դարձավ մեզ և՝

-- Սրա թորը բավական մեծ էր, բայց հիմա համեստցել է, խոտը քիչ էր, ինչ անենք:

Կառտպանը ցույց տալով մի պառավ կնոջ՝

--Սրա տերերը մոռացել են սրան, քավթառն սկսել է հոտել, սառույցն էլ չի օգնում:

Ապա կառապանը, ցույց տալով մի թոքրիկ մատղաշ երեխայի, ժպտաց և՝

--Դեռևս ծիծաղում է, իհարկե ոչ մի ցավ չտեսավ կյանքում:

--Անհամ կատակներ ես անում, Հերրի,- ասացի:

Կառապանն ուշադրություն չդարձրեց իմ խոսքին:

--Ես ասել եմ, որ մեռնելուց հետո ինձ այստեղ չպահեն,- հարեց կառտպանը:

--Ցուրտ է դրա համար, հարց տվեց իր օգնականներից մեկը:

--Չէ, ցուրտը ոչինչ, ծախսը շատ է, սրանց տերերն օրեկան 10 դոլլար են վճարում, ափսոս չէ փողը մեռնելուց հետո:

Բոլորը դուրս եկան: Կառապանը նոր ծածկագրով կողպեց դուռը, և բոլորը հեռացան: Ես մնացի մենակ: Նստասեղանի առաջ և քաշեցի Դանտեն առաջս, բայց զգացի, ոև ատամներս սղմվում են իրար: Մեռելների վախը պաշարեց ինձ, և ավելի ուժգին անդրադարձավ իմ վրա, երբ միվայրկյան հիշեցի, որ այդ մեռելների կողքին ամբողջ չորս գիշեր մնացել էի առանց գիտենալու: Գերագույն կամքով ես