Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/270

Այս էջը հաստատված է

--Կաֆե: Գնանք միասին,-ասում է Օպընհայմը: Դժգունել եք Դուք:

Մտնում ենք կաֆե: Մարդիկ խոսում են, ծիծաղում: Վերագտնում եմ ինքս ինձ: Ամբողջ գիշերը ման եմ գալիս և չեմ գնում սենյակս մինչև արևի ծագումը:

Առավոտյան մտածեցի գնալ գրասենյակ, պաշտոնապես հրաժարվել պաշտոնից և ստանալ երեք օրվան աշխատավարձ: Քայլերս ուղղեցի դեպի գրասենյակ, բայց ոտներիս աշխույժը կամաց-կամաց նվազեց:

--Վաղը կգնամ,- մտածեցի և հետաձգեցի վաղվան:

Այդ վաղը մինչև հիմա շարունկվում է: