Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/273

Այս էջը հաստատված է

— Նամուսուզ կնիկ է, — կըսեր տերտերը։

Կոտոշը անտեղյակ էր այն կռիվին, որ տեղի ունեցած էր իր հոր և ճուվարին միջև։

Ճուվար հերկ պահող կին էր։

Կոտոշի դրամը ուղարկելեն ետքն էր, որ հանդիպեցավ արիշ ծեր Քոռփեցիի մը։

— Ցավրո՛ւմ, Չալի՛,— ըսավ Քոռփեցին,– ճուվարը եթե քեզի թեքմե (աքացի) չի նետե՝ ես երեսուն տարի է Ամերիկայի մեջ բեղերս չեմ ածիլեր՝ ածիլեմ։

Կոտոշը ալեկոծվեցավ, բայց ճուվարը արդեն ծովուն վրա էր դեպի Քանադա։ Վարժուհին կամաց կամաց կը հասներ իբրև իր քույրը, այդպես էր ըսված Ամերիկյան գաղթականական իշխանությանը առջև։

Վարժուհին մուտք կը գործեր Ամերիկա իբրև Կոտոշի հարազատ քույրը։

— Կոտոշ, մի մտածեր, քեծը քեծ է, հայրենակիցիդ շատ ականջ մի կախեր։

Գ

Քանադական նավահանգիստե մը նամակ ստացավ Կոտոշը, որ ճուվարը հանդերձ մեկ քանի աղջիկներով հասած էր: Ճուվարը երկու ուրիշ աղջիկներու հետ կը մեկներ ուղիղ Ամերիկայի Հայոց մայրաքաղաք Ուստր, իսկ վարժուհին ալկուգար իր մոտ:

— ՈՒզան, թե՞ք մը չութ մը (ծո՛, մեկ թե զույգ),— բացականչեց Կոտոշը նամակի ընթերցումեն հետո։

Պրն. Կյուլյանր իր հավատարիմ գործավորին համար ուզեց անակնկալ մը սարքել։

— Չալի՛, — ըսավ պրն. Կյուլյան,— օթոմոբիլով երթանք կայարան և վարժուհին դիմավորենք։

Կոտոշը չի կրցավ պատասխանել, այնքան ուրախ էր, ակռաները բացավ, գլուխը քերեց և հազիվ՝

— Աղա, էվալլա, — կմկմաց։

Կոտոշ Չալին ամբողջ գիշեր չի քնացավ, վարժուհին լուսանկարը դրավ աոջևը, երկար ուսումնասիրեց, որպեսզի երկրորդ օրը դյուրությամբ կարենար զատորոշել իր