ապագա թագուհին Ամերիկայի հարյուրավոր ճամբորգներու մեջեն։ Վարժուհիի լուսանկարի մասին ամբողջ գաղութը տեղեկություն չուներ։
Տեր և տիկին Կյուլյանր Կոտոշին հետ միասին, օթոմոբիլի վրա, գացին կայարան, իսկ մնացյալ հայ գաղութը ամբողջ փութացած էր անոնցմե առաջ վարժուհին դիմավորելու։ Մեծ բազմություն կար:
- Չալի՛, ինչո՞ւ չէ, յավրո՛ւմ, զարկի՛ր, վերջը–վերջը կնկա մը տեր պիտի ըլլաս։
- Տակեն բան մը դուրս չի գա նե, — կը պատասխաներ Կոտոշը, որուն ջիղերը զարմանալի արագություն ստացեր էին։
- Ծո՛, կոտո՛շ, – հարցուց մեզմե մեկը, — ի՞նչ նշան պիտի ունենա նշանածդ, ինչպե՞ս պիտի ճանչնաս, չես տեսեր, նկարագրությունը չունիս։
Կոտոշը հպարտությամբ և քիչ մը արհամարհանքով գլուխը եբերցուց և արտասանեց.
Կեոկտէ յըլտըզ էլլի տիր,
էլլիսի տէ՝ պէլլի տիր,
Պէն յարիմը թանըրըմ,
Մուրաթընտան պէլլի տիր։
Երկնքում աստղերը հիսուն են,
Հիսունն էլ հայտնի է:
Ես իմ յարիս ճանաչում եմ
Դեմքից հայտնի է:
Թրեյնը հասավ։ Չեմ գիտեր ինչու, բայց Կոտոշը ամբողջ մարմնովը կը դողար։ Հարյուրավոր ճամբորդներ իջան գնացին և կամաց–կամաց կայարանը պարպվեցավ։
Վարժուհին չիկար։
— Չալի, տեսա՞ր, որ չի կրցար գտնել, կարմիր թաշկինակ մը բան մը նշան պիտի ունենար, որ կարենայինք ճանչընալ։
Հազիվ կամաց մը գրպանեն հանեց վարժուհին լուսանկարը և բարկությամբ հարեց.
— Էս թեվսիրը մենտիլեն ազեկ չէ, կերևա քի չեկան:
Մենք բոլորս ալ բոլորվեցանք լուսանկարին շուրջը և կարծիքներ կը հայտնեինք, որ իսկապե՜ս այսպիսի մեկը անցած չէր և համոզվելու վրա էինք, թե վարժուհին չէր ժամանած այդ թրեյնով, երբ կին մը մոտեցավ մեզի և սկսավ հայերեն խոսիլ։