Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/278

Այս էջը հաստատված է

վերարկու դնելու վտանգին մեջ կզգար ինքզինքը: Իսկույն իր հայրենակիցներեն մեկը հանեց մուշտակ օձիքով վերարկուն և հարեց.

—Ի՛նչ կը պոռաս, քըզի չեն ըսիր քի օվըռքոթ առ հագի՛ր:

— Էդպես ըսե, ես գիտցա քի օվըոքոթի մը ծախսն ալ շալակս պիտ հանեք,— և ինքնիրեն, - մեղա Աստուծո, խելքըն բան մը եղավ:

Ելանք դուրս դեպի վարժուհին:

Քիչ մը քալելեն հետո՝ փեսան ընդոստ կեցավ.

— Հետիեն մոռցանք...

Բոլորը իրարու երես նայեցան, իսկ Մարտոն հազիվ քըթին տակ մրթմրթաց.

— Հետիեն քովս է, յոթնուկեսս խաշավ:

Մենք շարունակեցինք մեր ճամբան։

— Չալի՛, վարժուհին գիտե՞, որ պրն. Մարտիրոսը կուգա,– հարցուցի ես:

— Գիտե,— պատասխանեց Չալին։

Ես երևակայեցի վարժուհիին դողահար վիճակը:

Ե

Մտանք Չալիի տունը։ Վարժուհին աոաջին անգամ չերևաց։ Չալին ներս կերթար ու կուգար։

— Աղա փեսա...

— Ներողություն,– և փեսան ներս գնաց, Չալին խոսք ուներ։ Մենք լսեցինք փեսային ձայնը, որ կըսեր.

— Աղեկ է, շատ մայրուքր մերթար:

Փեսան դարձյալ ներս եկավ: Մենք լուռ էինք։

— Էսօր պաղ է, պր. Մարտիրոս,— խզեց լռությունը փեսան։

— Պաղ է, էֆենտըմ, քավլիցի,— պատասխանեց էշը, փորձելով իմաստուն բան մ՝ըսել։

Ես տեսա, որ Մարտոն նվերը տակավին ձեռքին մեջ կը պահե։ Մտածեցի, ոը այդ բանը կարող էր աժան տպավորություն թողուլ վարժուհիին վրա, իսկույն ընդմիջեցի խոսակցությունը և կամաց մը.