Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/279

Այս էջը հաստատված է

— Պր. Մարտիրոս, ձեռքինդ սեղանին վրա դիր։

— Պր. Օվանես,— դարձավ ինձ Մարտոն,— կուզեմ օր ձեռքովս վարժուհիին ոտքը կոխեմ։

— Ո՛չ,— ստիպեցի ես,— այդ վերջի բան է, առայժմ ավելորդ է։

Մարտոն ականջները կախեց և հնազանդեցավ, թուղթի մեջ փաթթված կոշիկը գնելով սեղանին վրա:

Չալին եկավ և ականջիս փսփսաց որ վարժուհին պիտի հայտնվի։

Վարժուհին ներս եկավ, էշ Մարտոն շվարած՝ անմիջապես ոտքի կեցավ, ես հազիվ կրցի արտասանել.

— Օրիորդ Կոտոյան։

— Պարոն Մարտիրոս:

Վարժուհին խոնարհություն ըրավ, որուն հետևեցավ էշ Մարտոն և նստավ իր տեղը։ Ես աթոռ տվի օրիորդին ե նստեցուցի Մարտոյին ճիշտ դեմը։

Տիրեց խոր լռություն։ Մարտոն սկսավ իր բեղերը ավելի շշել, որոնք գլխիվայր դարձված երկու ահավոր ստորակետներու կը նմանեին։

— Էսօր յաման պաղ է, պր. Մարտիրոս,— դարձյալ լռությունը խզեց փեսան։

— Պաղ է, էֆենտըմ, մասամբ...— իսկույն պատասխանեց մեր էշը։

— Բայց այս տարի ես շատ պաղ չեմ տեսնար,— ավելցուց Չալին։

Քիչ մը լռութենե հետո էշը հազաց, քիչ մը բարձրացավ ու նորեն նստավ և հազիվ դողալով բացավ բերանը.

— Օրիորդ վարժուհի, քըզի՞ համար ըլ էս երկիրը պաղ է։

— Տակավին դուրս չեմ ելած,— պատասխանեց վարժուհին։

Մարտոն հազաց, շինծու հազ մը փորձելով։

Փեսան ինձ աչքով ըրավ՝ խոսքը բանալ։ Ես ալ, անփորձ այդ տեսակ գործերու մեջ, ուղղակի անցա հարցին և ըսի.

— Այս իրիկուն մենք այստեղ հավաքված ենք շատ կարևոր խնդրո մը համար (չորս կողմեն հազեր, մեր վարժուհին գետինը կը նայի), օրիորդ Կոտոյան, պր. Մարտիրոսը եկած է ձեր ձեռքը խնդրելու։

Վ. Թոթովենց, գիրք 2