Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/28

Այս էջը հաստատված է

երկու բաժակ սուրճ դրեց մեր առաջ և ծեքծեքումներով հեռացավ: Թալիբի դուստրը մեղմորեն բարձրացրեց իր աջ ձեռքը, բռնեց նարնջագույն ֆինջանը: Նրա թուխ մատի վրա փայլում էր մի խոշոր և գոռոզ ադամանդ: Ես շեշտակի նայեցի ադամանդին:

-Արաբիայի մի հատիկ ավազը ես չեմ փոխի այս ադամանդի հետ,անկեղծ եմ ասում:

Ես խորապես հավատացի նրա խոսքի անկեղծությանը:

Նա սուրճը խմում էր կարոտով,սիրո կարոտով:

-Բինտ-Էլ-թալիբ,դուք միա արմավենի եք այս հյուսիսում,-ասացի,-զուր է մր.Շիլդը կարծում, որ կարող է թարմ ր կանաչ պահել մի արմավենի ցեմենտի և բետոնի այս երկրում:

Թալիբի դստեր աչքերից վազեցին արցունքի խոշոր կաթիլներ,որոնք ավելի խոր և ավելի պայծառ էին, քան նրա մատի գոռոզագույն ադամանդը:

-Ատում եմ ավտոմաբիլը,-արցունքների միջից շշնջաց Թալիբի դուստրը,-լիներ մի արաբական ձի, փաթաթվեի նրա վզով և համբուրեի նրան:

Նա խոսում էր հարավի արյունալից սիրով, նրա ամեն մի խոսքը թաթախված էր հարավի արեգակով:

-Արաբայից բերել են արաբական նժույգներմ-ասացի ես,-այս շաբաթվա մեջ պետք է ցուցադրեն նրանց Նյու Յորքի հիպպոդրոմում, գնանք միասին և տեսնենք:

-Կգամ, միայն մր.Շիլդը չիմանա. նա կարծում է,որ տիկին Շիլդին վայել չէ կրկես գնալ:

-Ապա ինչպես պիտի կարողանաք գալ:

-Կստեմ,կստեմ պարզապես, կասեմ, որ օպերա եմ գնում. նա երաժշտություն չի սիրում, չի ընկերանա:

-Լավ, հեռախոսեցեք ինձ, և մենք կպայմանավորվենք:

Սրբուհին բռնեց ձեռքս և պինդ սեղմեց:

Երբ արաբական նժույգներս սկսեցին սուրալ հիպպոդրոմի ավազուտ բեմի վրա, բոցավառվեցին արաբուհու աչքերը: Նա ապշած և վերացած նայում էր նրանց լուսարագ վազքին