Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/282

Այս էջը հաստատված է

— Մինչև 2000—ը ձեռքս չիգա, ինծի Էրիկ պետք չէ:

Կոտոշը և աղա փեսան մեկ քանի հոգիներ մեջ ձգեցին երկու կողմեն համոզելու համար։

— Էս իմ փերես առնիմ տե, մնացածը ինչ կըլլի էն թող ըլլի, — կը մտածեր Կոտոշ Չալին։

— Շաբաթը հինգ դոլար կուտամ, — համաձայնեցավ էշ Մարտոն:

Մարտոյին նպատակն էր կարելի եղածին չափ շուտ վարժուհին իր կինը պահել, արևելյան իմաստով կախված իրմե։

Վարժուհին հինգը փոխեց շաբաթը հիսուն դոլարի, կահ կարասի գնելու փեյմընթ սիսթեմի պես բան մը։

Էշը ականջները կախեց, տնտնաց և որոշեց.

— Հա՜յտե, հիսուն դոլար կուտամ, ամմա բան մը պիտ ըսեմ, մինչև հիմա չեմ ըսեր, քանի որ ամեն ինչ որոշվեցավ՝ ըսեմ, հիսուն դոլար կուտամ պայմանավ, որ աղջիկը ազապ պիտ ըլլի:

Կոտոշը և փեսան անծանոթ բանի մը վրա երդում ըրին, և էշը գոհ մնաց։

«Հինգշաբթի օրը պսակ պիտի ըլլա, — կավելցնե բարեկամս իր նամակին մեջ, — բայց վարժուհին անգամ մը ամուսնացած է երկիրը»։

1921 թ.