Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/30

Այս էջը հաստատված է

Դուրս եկանք հիպպոդրոմից: Ես տիկին գրի տաքսիի մեջ:

Արցունքների միջից նա հազիվ շշնջաց.

— Շնորհակալ եմ, բարի գիշեր...

— Բարի գիշեր, Բինտ - էլ - Թալիբ, — ասացի և փակեցի տաքսիի դռնակը:

4

Մի քանի օր անց` տիկին Շիլդը հեռախոսեց ինձ:

— Այս երեկո եկեք մեզ մոտ, ամուսինս ցանկանում է ձեզ հետ ծանոթանալ ավելի մոտիկից, — ասաց տիկին Շիլդը:

— Շատ լավ, կգամ, — պատասխանեցի:

Հեռախոսի լսափողից զգացի խորին բավականության մի շշնջյուն: Կարծես զգացի արաբուհու ջերմությունը:

— Այսօր գնացի « Կ ո ն ս տ ա ն տ ի ն ո պ լ » սրճարանը և սուրճ վերցրի, երեկոյան ես ինքս կպատրաստեմ, կխմեք:

— Ուրախությամբ, ուրախությամբ:

— Շուտ եկեք, մի ուշանաք:

— Ե՞րբ է տուն գալիս մր. Շիլդը:

— Առհասարակ ժամը 7-ին:

— Ես կգամ ժամը 6-ին:

— You are so good, so good[1], — բացականչեց արաբուհին:

— Իսկ դուք այնքա՛ն թուխ եք, — պատասխանեցի:

Երեկոյան ժամը 6 - ից մի քանի րոպե առաջ ես արդեն Մենհետտընումն էի: Ուղղակի դիմեցի դեպի տիկին Շիլդի բնակարանը: Դուռը բաց արավ արաբուհին ինքը և արձանի նման կանգնեց: Շեմքի վրա ես սպասեցի և գրկեցի նրան իմ նալվածքով: Նա գինեգույն երկար և թեթև շապիկ էր հագել և լայն գոտիով կապել մեջքը, ուրիշ ոչինչ չուներ հագին:

— Հը՛լո...

— Հը՛լո...

Նա դուռը փակեց ետևիցս, կանգնեց դռան հենած և սկսեց ինձ նայել երկար:

  1. Դուք այնքան բարի եք, այնքան բարի (անգլ.)