Պարոնն այն անդամներից էր, որ շատ բաներ չէր հասկանում, բայց մի որևէ առևտրական հարց անմիջապես ըմբռնում էր:
Ես ստացա, ըստ պայմանագրի, գալիք հինգ ամսի իմ շաբաթականները և այդ խոսակցությունից կես ժամ անց՝ թողի այդ առևտրական տունը ընդմիշտ:
Ինձ մտահոգում էր այն միտքը, թե ինչպես կարող էի տեսնել Բինտ-էլ-Թալիբին: Վտանգավոր էր հեռախոսելը, միգուցե մր. Շիլդին հանդիպի, և ես պատճառ լինեի ընտանեկան նոր անախորժությունների: Հեռախոսով դիմեցի վաճառատան արևելյան գորգի բաժանմունքում ծառայող հայ վաճառողին և խնդրեցի, որ եթե տիկին Շիլդը որևէ լուր թողնի, բարեկամաբար ինձ հայտնի: Հայ վաճառողը խոստացավ անել այդ
Մի քանի օր հետո, հենց այդ միջոցով, ես արաբուհուն պատահեցի «Կ ո ն ս տ ա ն տ ի ն ո պ լ» սրճարան-ճաշարանում, և որոշեցինք գնալ մի «Չոպ-սուի»:
Երբ մենք առանձնանանք «Չոպ-սուի»-ի առանձնասենյակում, պարզվեց, որ արաբուհին հանկարծակիի էր եկել՝ իմանալով հայ վաճառողից, որ ոչ մի տեղեկություն չունի իմ և մր. Շիլդի ընդհարման մասին, մր. Շիլդը ոչ մի ակնարկություն անգամ չի արել իր կնոջը իմ մասին, երբ մր. Շիլդը այն գիշեր տուն էր վերադարձել, Բինտ-էլ Թալիբը նրան հարցրել է.
-Տարի՞ք մինչև տունը:
-Այո, տարի, ի՜նչ համակրելի անձնավորություն է,- պատասխանել է մր. Շիլդը իր տիկնոջ:
Մր. Շիլդը մտածել է վերացնել մեջտեղից ֆիզիկական հարմարությունները և վերջ տալ հարցին:
Այս իրողությունը պարզվելուց հետք՝ արաբուհին լցվեց խոր զայրույթով:
-Ես կարծում էի, որ քաղաքակրթված երկրում եմ գտնվում: