զույգ շոր, մինչև Արաբիա հասնելս, — ասաց արաբուհին, — ամեն ինչ թողել եմ տանը:
Բինտ-էլ-Թալիբն ուրախությամբ մատանին հանեց իր մատից և դրեց ադամանդի խորամանկ մասնագետի առաջը: Նա խոշորացույցով դիտեց, կշռեց և ակնոցները հանելով՝ ասաց.
— 1000 դոլլար, ամիսը 5 դոլլար տոկոսով, կպահեմ միայն 6 ամիս:
— Իսկ եթե ծախելու լինե՞մ, — առաջարկեց արաբուհին:
Խորամանկ վաճառականը նորից ակնոցը դրեց, խոշորացույցով դիտեց, կշռեց, վրայի «սեղանը» չափեց և հարեց.
— 1500 դոլլար:
— Տվեք, համաձայն եմ, — անմիջապես պատասխանեց Բինտ-Էլ-Թալիբը:
Վաճառականը նորից ակնոցը դրեց, խոշորացույցով դիտեց երկար, կշռեց և ձեռքերը շփելով` կասսան բաց արավ և համրեց 1 500 դոլլարը:
Մենք դուրս եկանք լոմբարդից և ուղևորվեցինք նավահանգիստ: Արաբուհին արդեն վերցրել էր տոմս ֆրանսիական «Լա Տուրին» շոգենավի համար: Երբ ծովը երևաց, արաբուհու աչքերը փայլատակեցին: Նա ուրախ էր: Ինչ-որ հեռավոր պատկերներ էին գծագրվում նրա երևակայության առաջ:
Արցունքի խոշոր կաթիլների մեջ նայեց ինձ արաբուհին և շշնջաց.
— Մնաս բարով...
— Բինտ-Էլ-Թալիբ, ողջունիր իմ կողմից Արևելքին, — ասացի:
⁂
Նավը ճեղքում էր Ատլանտյանի կապույտ ալիքները, և Բինտ-Էլ-Թալիբը թռչում էր դեպի Արևելք:
Այդ ժամին մր. Շիլդը ջայլամի փետուրներ էր ծախում հաճախորդներին Բրոդուեյի իր մեծ խանութում, առանց իմանալու, որ պակասել էր իր ինվենտարից իր սմենաարժեքավոր կարծած «ապրանքը»:
1929 թ.