Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/45

Այս էջը հաստատված է

կպահեմ, մայրիկը թող մնա տանը,- վճռականորեն ասաց Գերտրուդը:

Հաջորդ առավոտքաղաքի վաճառականը հանգուցյան ֆերմերի ավտոմոբիլի վրա նստեցրեց Գերտրուդին և տարավ քաղաք:

Գերտրուդի մայրը մնաց մենակ հին տանը ծերունին ֆերմերի և Գերտրուդի անմոռանալի հիշատակներով շրջատատված:

Գերտրուդը հեռվից նշմարեց ծխի ընդարձակ մի տարածության միջին տեղ-տեղ երևում էին բարձր շենքերի գագաթները և բարձրաբերձ ծխնելույզներ: Օրը պայծառ էր, աշնանային դուրեկան արևով և կապույտ երկնքով: Գերտրուդը զարմացավ, որ արևոտ, ուրախ այս օրվա մեջ մշուծ է իջել դիմացի վիթխարի քաղաքի վրա, և միամտորեն հարցրեց.

-Զարմանալի է, երկինքը պայծառ է, և մշուշ է իջել:

Քաղաքի վաճառականն ատամները բաց արավ, հեգնորեն ծիծաղեց և թեթև կմշտելով Գերտրուդի լիքը թշերը ասաց.

-Քաղաքի գործարանների ծուխն է, դա մշուշ չէ:

-Ա՞յդ քաղաքը պետք է գնանք,- հարցրեց Գերտրուդ:

-Այո, այդ քաղաքը, Չիկագո:

Գերտրուդի հոգին մռայլվեց, հիշեց կանաչ դաշտերը և իրենց արևաշատ սենյակը:

Երբ մտան վիթխարի քաղաքը,թեթև անձրև սկսեց մաղվել: Ավտոմեբիլների, գնացքների, ապրանքատարների, կառքերի և միլիոնավոր բնակչության երթևեկության խուլ խլրտյունի աղմուկն իջավ ծանր երկաթի նման Գերտրուդի հոգու վրա: Էլ չէր խոսում, ապշած նայում էր բազմություններին, ածուխով սևացած մարդկանց դեմքերին, ավտոմոբիլների վրա շնիկներ գրկած միլիոնատերերի կանանց, բարձր, երկնակարկառ շենքերին, ցերեկ ժամանակ բացվող և փակվող միլիոնավոր լույսերին:

Գերտրուդն զգաց, որ կորսվում է քաղաքի ժխորում: