-- Համալսարանից ոչինչ դուրս չի գա. տիտղոսները ուրիշին կթողնեմ, իսկ ես կգնամ իմ բախտը շինելեու: Էլ կրկնեց, որ աման լվալը անասունի գործ է։ բայց ես համոզված էի այլևս, որ ոչ մի անասուն այդ գործը չի ստանձնի և ավելորդ է դրա մասին մտածելը:
Էլի հարց տվի Ուոլտըր Գրոզբուն.
--Ինչպե՞ս ես փող աշխատելու, այն էլ մի միլիոն դոլլար։
-- Միլիոնը ձեռք բերելուց հետո կասեմ, -- կրկնեց Գրոզբին։ — Մի քանի օրով արձակուրդ եմ ստացել, պետք է ուրիշ քաղաք գնամ. եթե հաջողեմ, էլ համալսարան չեմ վերադառնա, իսկ եթե չհաջողեմ, համալսարանը չի փախչի, էլի կվեռադարնամ:
Իսկապես Ուոլտըր Գրոզբին մի քանի օրից գնաց և 15-20 օրից վերադարձավ բոլորովին փոխված, թռիչքներով և մեծ-մեծ մտքերով տոգորված:
-- Ինչ փոխված ես, Ուոլտըր,— ասացի,— ոգևորված ես։
-- Ոգևորությունը դրոշի արժեք չունի, մինչև չեկը գրպանումս չլինի,- պատասխանեց Գրոզբին, բայց նրա աչքերը հեռվում կարծես տեսնում էին մի միլիոնի չեկը, որ թռչում էր դեպի իրեն։
-- 1 000 000 դոլլար, գալիս է շուտով իմ գրպանիկս մտնելու: -- Հիմա կարո՞ղ ես պատմել ինձ, թե ինչպե՞ս պետք է աշխատես մի միլիոնը։
-- Իհարկե, կարող եմ,–— պատասխանեց Գրոզբին,— բայց պայմանով, որ առայժմ ոչ ոքի ոչինչ չհայտնես, մինչև ես քեղ հայտնեմ ուրիշին հայտնելու ժամանակը։
-- Շատ լավ,— ասացի:
-- Հիշո՞ւմ ես,— սկսեց Ուոլտըր Գրոզբին,— «Միներվա» խմիչքը։
-- Հիշում եմ, ինչպե՞ս չէ,— պատասխանեցի։
-- «Միներվա» խմիչքից պատրաստված էին միլիոնավոր շշեր և, ինչպես գիտես, ամբողջ Միացյալ նահանգներում ռեկլամ էր եղել, լավ էլ խմիչք էր, բայց այդքան վիթխարի ծախսերից հետո «Միներվա»-ն չբռնեց,