երիտասարդության փառասեր գլուխը զարկեց բախտի ժայռերին և փշրեց:
Երբեմն հիշում էի նրան, մինչև անգամ իմ ուրիշ մտերիմներիցս մի քանիսին պատմեցի։ Նրանք էլ միացան ինձ և սկսեցին ծիծաղել։
— Մեկ միլիոն դոլլար, հե՞, համալսարանը չհավաներ. մենք որ ավարտենք, առնվազն 200 դոլլաը ռոճիկ կստանանք, և դա կգոհացնի մեր ֆանտազիան,- ասում էր այդ պատմությանը լսողներից մեկը։
— Շատ ընդունակ ուսանող կարող էր դառնալ, եթե այդպիսի զարհուրելի ֆանտազիա չունենար,— ասում էի ես,- որովհետև Ուոլտըր Գրոզբուն ոչինչ չէր պակասում, ընդհակառակն, նրան խանգարում էր երևակայության չափազանց բոցավառությունը։
Երկրորդ սեմեստրի քննությունները տված էի և պատրաստվում էի մեկնել գյուղ, դաշտային աշխատանքներ կատարելու՝ թե՞ ապրելու և թե այն վեց դոլլարի պարտքս վճարելու համար։ Մի օր մեկը ավտոմոբիլով դռանս կանգնեց և ուզեց ինձ տեսնել։ Լուսամուտից նայեցի - Ուոլտըր Գրոզբին էր: Վազեցի, ողջագուրեցի։ Ավտոմոբիլը քշեց, և մենք գնացինք լճի ափին կանգնած մի կաֆե։
— Ինչպե՞՛ս ես, մի միլիոնը աշխատեցինք,- հարցրի անմիջապես և պատրաստ էի բացասական պատասխան ստանալ ու համոզել նրան, որ էլի համալսարան վերադառնա։
— Իհարկե,- պատասխանեց Գրոզբին։ Նրա ձայնում ոչ մի պատրանք չկար։
— Մեզ «Ապոլլո» տվեք,– ապսպրեց սպաստվորին: «Ապոլլո»-ն նոր դոլրս եկած մի խմիչք էր։
— Ես գիտեմ,— սկսեց Ուոլտըր Գրոզբին,- դու շատ ես ծիծաղել ինձ վրա. քեզ շեմ մեղադրում, ես մեղադրում եմ հույն փիլիսոփա Սոկրատին. այդ փիլիսոփաներն են մեզ խանգարողը։
Ապա ինձ հարցրեց.
— Ինչպե՞ս է «Ապոլլո» խմիչքը, դուր գալի՞ս է։
— Շատ դուրեկան խմիչք է,- պատասխանեցի։
— Դա այն միևնույն «Միներվա» խմիչքն է։ «Միներվա»-ի անհաջողությունը կայանում էր նրանում, որ