Երեկոյան դուրսն ընթրեցի: Մյուս առավոտը մր. Ռիգզը ժպտալով մտավ սենյակս և ասաց.
— Տիկինը կարծում է, որ ես ձեզ հետ կոպիտ եմ վարվել. եթե այդպես է, ներեցեք։
— Տիկինը ճիշտ է կարծում, բայց ներում եմ,— պատասխանեցի։
— Ուրեմն այսօր նախաճաշի կգա՞ք,— հարցրեք մր. Ռիգզը:
— Ոչ,— պատասխանեցի,— թժիշկը պատվիրեց ինձ արևելյան կերակուրներ ուտել, և ես քավում եմ, որ ստիպված եմ հրաժարվել ձեր ծառայություններից։ Մր. Ռիգզը հեռացավ տխուր:
3
Մի քանի օր հետո, երեկոյան, երբ տուն էի գալիս, իմ դռան առաջ կանգնած էր մեր սևամորթ հարևանը։ Կիսալուսի մեջ նրա աչքերը փայլում էին՝ ինչպես վառվռուն լուցկին մթնում, շրթունքները կախ, հաստ և կարմիր, ատամներն սպիտակ՝ ինչպես կատարների ձյունը, իսկ սև մորթն ինձ ներշնչեք ազնվություն։ Ես կանգ առա, նա երեսը շուռ տվեց, որպեսզի ինձ չմատնի չբարևելու անհարմարության, բայց ես՝
— Բարև ձեզ,— ասացի։
Նա անմիջապես շուռ եկավ, մի պահ լռեց և հաստատ համոզվելով, որ իրեն էի բարևում, դողդողալով պատասխանեց.
— Բարև ձեզ։
-- ինշպե՞ս եք,— հարց տվի։
-- Շատ լավ,— վրա բերեց սևամորթը անմիջապես, սևամորթներին հատուկ անգլերեն շեշտավորությամբէ— Դո՞ւք ինչպես եք։
-- Ինչպե՞ս է ձեր նոր բնակարանը,— հարցրի։
Սևամորթը, առանց իմ հարցմանը պատասխանելու, շարունակեց.
-- Դուք երևի հարավից չեք։