Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/68

Այս էջը հաստատված է

ԹՈՄ

1

Թոմը մեզ մոտ եկավ Միացյալ Նահանգների հարավային քաղաքներից:Նա լսել էր, որ հյուսիսում մարդիկ ավելի սառն են, բայց ավելի բարյացակամ դեպի «գունավոր» մարդիկ:

Հյուսիսում առաջին օրն իսկ նա ընկավ մեր միջավայր։ Մենք օտարականներ էինք, մեր մեջ չէր վառվում դեպի սևամորթներն ամերիկյան սպիտակների ատելության հուրը:

Մենք Թոմին ընդունեցինք եղբայրաբար։ Նա ծառայող դարձավ արևելյան գորգի մեր վաճառատան մեջ, ուր մենք էլ ծառայողներ և բանվորներ էինք։ Երբ առաջին օրը Թոմին հարցրինք հարավից հազար ու մի նեղություններով դեպի հյուսիս փախչելու պատճառները, նա չասաց։ Թոմը դեռևս կասկածում էր մեր մասին: Նա կարծում էր, որ արևելցի սպիտակամորթներն էլ կունենան որոշ նախապաշարումներ դեպի նեգրը:

Սկզբում մենք հեգնությսւմբ վերաբերվեցինք Թոմի կասկածներին։ Թողեցինք, որ մեր ներքին զգացումների դեմքը, և Թոմն իսկապես մեզ ընդունի իբրևիր եղբայրները։

Մի օր ես նրան ասացի.

— Թո՜մ, լավ լսիր, մի՞թե դու կարծում ես, որ ես և դու տարբեր ենք իրարից։

— Այո, կարծում եմ,— պատասխանեց Թոմը։

— Ինչո՞ւ, ի՞նչ տարբերություն կա։

Թոմը ծիծաղեց։ Նա կարծեց, որ ես նրան ձեռք եմ առնում Նրա ծիծաղի ներքին իմաստն այդ էր: