Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/82

Այս էջը հաստատված է

նրանց: Հաջորդ փողոցում բավական մեծ բազմություն էր հավաքվել: Բազմության մեջտեղում իրարանցում կար և լսվում էին հայհոյանքներ: Փողոցի երկու անկյունների լամպերը չէին կարող այնքան լուսավորել, որ մենք կարողանայինք տեսնել, թե ինչ էր տեղի ունենում:

-- Անիծված:

-- Դու մեծագույնն ես:

Ջորջը և ես ճեղքեցինք բազմությունը, որպեսզի տեսնենք, թե ինչ էր պատահում: Հանկարծ ամբոխի միջից մի հաղթանդամ, կոպիտ բանվոր պիջակը հանեց, հանձնեց կողքիս կանգնած ընկերոջը և խոյացավ դեպի մեջտեղը: Կռիվ էր ոստիկանների և բանվորների միջև: Ոստիկանների սուլոցները սկսեցին ավելի աղեկտուր ճչալ: Վրա հասավ մի օտոմոբիլ: Ոստիկանական օտոմոբիլ էր: Օտոմոբիլի լույսերը լուսավորեցին կռվի վայրը - մի քանի բանվորներ էին և ոստիկաններ: Բանվորները բռունցքներով էին կռվում, իսկ ոստիկանները իրենց կողքից կախված կարճ և ծանր փայտերով: Օտոմոբիլից ներքև ցատկեց մի ոստիկան և փայտը բարձրացրեց այն բանվորի գլխին, որը պիջակը հանելով խառնվել էր կռվի: Բանվորը բռնել էր մի ոստիկանի կոկորդից: Ոստիկանը դուրս ընկած աչքերով, հուսահատ նայում էր երկնքին, երբ օտոմոբիլից ցատկող ոստիկանը փայտը իջեցրեց բանվորի գլխին, որից արյունը ֆշշաց շատրվանի նման: Վրա հասան երկու ոստիկանական օտոմոբիլ ևս, որոնց յուրաքանչյուրի վրա 7-8 ոստիկաններ կային: Նրանք շրջապատեցին բանվորներին, շղթայեցին նրանց և բոլորը միասին մի օտոմոբիլի մեջ դնելով տարան:

Ջորջը և ես մտանք բանվորների մեջ և սկսեցինք հարց ու փորձ անել, թե ինչու և ինչպես կռիվը սկսվել էր:

Հանկարծ մի կանացի ձայն լռեցինք, որ բանվորներին կոչ էր անում.

-- Ով որ ուզում էր իմանալ այս ընդհարման սոցիալ- քաղաքական գաղտնիքը պարտավոր է կարդալ այս տետրակը:

Իվն էր: Նա վաճառում էր «կապիտալիզմի ծառաները» անունով մի փոքրիկ բրոշյուր: Բանվորները սկսեցին գնել, հատը 5 սենտ էր:

Պարզվեց, որ կռիվը սկսվել էր Պոտի պատահարի