Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/83

Այս էջը հաստատված է

առթիվ: Ոստիկաններն ուզել էին խուզարկություն կատարել մի բանվորի տանը և կռիվը սկսվել էր:

-- Չեմ հասկանում, թե խուզարկության համար ինչու պետք է կռվել,- ասաց Ջորջը,- թող խուզարկեին:

-- Ոստիկանները գնացել են Բոբի տունը, Բոբը տանը չի եղել, տիկինն ասել է, որ մինչև իր ամուսինը ներկա չի լինի, թույլ չի տա տունը խուղարկության ենթարկելու, ոստիկանները չեն ուզել սպասել, տիկինը թույլ չի տվել, հարևան բանվորները միջամտել են և սկսվել է կռիվ,- բացատրեց մի բանվոր:

-- Այժմ հասկանում եմ,- ասաց Ջորջը:

Ամբոխը հետզհետե ցրվեց հայհոյելով և անիծելով, Բոբի կինը իր բնակարանի առաջ կանգնած լաց էր լինում: Մենք բավական երկար կանգնեցինք փողոցի անկյունում, տխրությունը գնալով ծանրանում էր այդ փողոցի վրա: Մի ոստիկան մոտեցավ մեզ և

-- Մի կանգնեք այստեղ, հեռացեք,- հրամայեց: Մենք հեռացանք առանց պատասխանելու:

Երբ մենք Բրոտուեյ հասանք Ջորջը բաժանվեց ինձանից:

Իմ աչքերի առաջ հետզհետե բացվում էին սոցիալական մի նոր աշխարհի թանձր վարագույրեր:

2

Ես դեռ արևելյան գորգի մեծաքանակ վաճառատանն էի աշխատում, երբ մի օր այնտեղ

եկավ Նյու-Յորքի միլիոնատերերից մեկի հարբիսանի կինը և ուզեց, որ իր բնակարանի արևելյան գորգերը նորոգվեն և կարգի բերվեն: Նա բացարձակապես մերժվեց իր գորգերը վաճառատուն ուղարկել, պետք էր տեղին վրա նորոգվեին նրանք:

-- Իմ գորգերը երբեք դուրս չեմ ուղարկի,- հայտարարեց Լեյդի Հարիսոնը,- իմ գորգերը շատ թանկագին են:

Տիկին Հարրիսոնը վախենում էր, որ արևելյան գորգի վաճառականները փոխեին իր թանկագին գորգերը, նրանց տեղ միևնույն չափսով և միևնույն ֆիգուրաներով և ավելի էժանագին գորգեր տալով: Տիկին Հարրիսոնի կասկածները