--Այո:
--Շատ հետաքրքրական է, եթե արևելքից եք:
--Այո, իսկական արևելքից եմ:
--Շատ,շատ հետաքրքրական է,- հարեց աղջիկը հրճվանքով:
--Ինչու է այդքան հետաքրքրական:
--Արևելքները այնպիսի հեքիաթներ գիտեն, այնպիսի հեքիաթներ, որոնց լսելիս մարդ իսկապես այնքան երջանիկ է զգում իրան:
--Ուրեմն դուք լսել եք արևելյան հեքիաթներ:
--Այո, մի անգամ մի արևելքցի, նա էլ գորգի մասնագետ էր, պատմեց ինձ մի հեքիաթ, իսկ դուք կարող եք պատմել արևելյան հեքիաթներ:
--Այո, կարող եմ:
--Իսկապես,- բացականչեց աղջիկը,- ես շուտով կհայտնեմ լեյդի Հերիսոնին ձեր այստեղ լինելը,- վերջացրեց և թռավ դուրս ծիծաղելով:
Ես ընկղմվեցի մի թավշյա թիկնաթոռի մեջ և սկսեցի մի մեծ յուղաներկ նկար, որ կախված էր դիմացի պապից: Այդ նկարը պատկերացնում էր յանկիների և հնդիկների պատերազմը- մի դրվագ ամերիկյան «հերոսական» պատմությունից: Անգլիայից դեպի նոր ցամաք հասած առաջին գաղթականները, որոնք բրիտանական բանտերի ավազակներն ու ոճրագործներն էին, նոր ցամաքի վրա հանդիպեցան հնդիկներին, կարմրամորթներին, կոտորեցին նրանց, թանտրկցին և հաղթեցին: Այդ հաղթանակի վրա կառուցվեց ահավոր մի բան՝ անգլո-ամերիկյան առևտուրը:
--Բարև,- հանկարծ լսեցի:
--Բարև,- ասացի մեքենայաբար և ոտի կանգնեցի:
Լեյդի Հերիսոնն էր:
--Երևի հափշտակված եք այյդ նկարով,- հարեց Լեյդի Հերիսոնը,- ես վաղուվ էի եկել:
--Այո, հետաքրքրական նկար է, հայտնի նկարիչ է նկարել, ես ձեզ ցույց կտամ և մեր նկարների գալերեան,այնտեղ էլ շատ հետաքրքրքկան նկարներ կան: --Ներեցեք ինձ, մադամ, մտածում էի խեղճ հնդիկների մասին:
--Այո, հետաքրքրական նկար է, հայտնի նկարիչ է նկարել, ես ձեզ ցույց կտամ և մեր նկարների գալերեան, այնտեղ էլ շատ հետաքրքրական նկարներ կան: