Արդեն ինձ համար պարզ էր, որ մինչև անդամ լեյդի Հարրիսոնը չէր մտահոգված հարցնելու արձանի թևերի կոտրված լինելու մասին և ոչ ոք էլ չէր մտահոգվել բացատրելու լեյդի Հերրիսոնին հելլենական այդ թռչող մարմարի պատմությունը: Լեյդի Հարրիսոնը ինքնիրեն կարծել էր, որ անպայման անպիտան աղախինները կոտրված կլինեին խեղճ արձանի թևերը, այլապես մի կոտրված արձան ինչու այդպիսի առանձին ուշադրության արժանանր ունիվերսալ խանոիթների թագավորի ապարանքում:
Ես չուզեցի լեյդի Հերրիսոնին պարզել Միլոսի Վեներայի պատմությունը, նախ՝ վիրավորական կլիներ, ապա՝ մտածեցի՝ թող Վեներան հավիտյան անծանոթ մնա լեյդի Հարրիսոնին:
Երբ մենք անցանք գրադարանը՝ ես դեռևս մտածում էի, թե ինչու Միլոսի Վեներայի արձանը դրված էր առանձին սենյակում: Այդ գաղտնիքն ինձ համար պարզվեց տարիներ հետո՝ երբ Պարիզում ես այցելեցի Լուվրի թանգարանը և տեսա Միլոսի Վեներան: Լուվրի Վեներայի սենյակում՝ ես հիշեցի, որ լեյդի Հարրիսոնի բնակարանի Վեներայի սենյակը հար և նման էր Լուվրի Վեներայի սենյակին: Հարրիսոնի տան դեկորատորները անկախ բնակիչների ճաշակից և «դիտությունից»՝ սարքել էին այդ սենյակը:
Գրադարանը մի ընդարձակ սրահ էր, որում բաց կապույտ գույնը ճնշող, տիրող գույնն էր կազմում: Մի կողմի պատի առաջ շարված էին գրքերի ավտոմատիկ բացվող և փակվող պահարանները, իսկ դիմացի պատի առաջ շարված էին պահարաններ, որոնց մեջ դարսված էին բյուրավոր գույնզգույն միջատներ՝ ասեղներով ամրացված փոքրիկ բարձրությունների վրա: Կային և հունական և հռոմոական արձաններ, խառն ու խուռն դարսված անկյուններում, իսկ կենտրոնում կանգնեցված էր մի մարմարյա փայլուն արձան, որը մի փունջ ծաղիկ էր գրկած: Երբ ուշադրությամբ նայեցա արձանին տեսա, որ լեյդի Հարրիսոնի արձանն էր:
--Հավանում եք,- հարցրեց լեյդի Հարրիսոնը:
--Այո, շատ լավ է քանդակված:
--25000 դոլլար է վճարված,- հեշեցրեց լեյդի Հարրիսոնը: