Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/91

Այս էջը հաստատված է

անկյունը դրված մի երիտասարդ տղամարդու բյուստը:

--Երիտասարդ Հարրիսոնի սենյակն է,- պատասխանեց Հելենան:

--Հարրիսոնի տղան:

--Այո:

--Մր. Հարրիսոնը աղջիկ ունի,- հարցրի:

--Այո, աղջիկ էլ ունի, որ շուտով ամուսնանալու է:

--Ես զարմանում եմ, որ լեյդի Հարրիսոնն այդքան երիտասարդ է և արդեն մեծ տղա և ամուսնանալու աղջիկ ունի,- հարցրի:

--Լեյդի Հարրիսոնը երիտասարդ է, բայց դա չի խանգարի, որ ծերունի Հարրիսոնը մեծ տղա և մեծ աղջիկ չունենա:

--Ինչպես:

--Լեյդի Հարրիսոնը մր. Հարիսոնի երկրորդ կինն է:

Այժմ ինձ համար ամեն ինչ պարզ էր: Հելենան պատմեց, որ լեյդի Հարրիսոնը երկու տարի առաջ Հարրիսոն Ընկերության ունի վերսալ խանութներից մեկում հասարակ մի վաճառող աղջիկ էր շաբաթական 6 դոլլար աշխատավարձով: Ծերունի Հարրիսոնը նրան հավանել էր և ամուսնացել նրա հետ:

--Իսկ ինչ պատահեց նախկին տիկնոջը:

--Մեծ լեյդին մեռավ բնական մահով,- վերջացրեց Հելենան:

--Երիտասարդ լեյդիի սենյակն էլ պիտի տեսնենք,- հարցրի Հելենային:

--Ոչ:

--Ինչու:

--Այնտեղ արևելյան գորգեր չկան, երիտասարդ լեյդին արևելյան գորգեր չի սիրում:

Երիտասարդ Հարրիսոնի սենյակից հետո մենք մտանք միջանցքում բացվող մի փոքրիկ սենյակ, որ կոչվում էր տուալետի սենյակ: Սա պարզապես արտաքնոցն էր, որի մեջ կար վաննամ մեծադիր հայելի. մետաքսով ծածկված մի թախտ, որի վրա դրված էին ստինքների պես ուրած բարձիկներ, հատակը և պատերը սպիտակ և սահուն մարմարից, իսկ վաննայի առաջ, մարմարյա հատակին փռված էր