Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/94

Այս էջը հաստատված է

--Ահա դուք օտարական եք և դրա համար պաշտպանում եք...

Իմ ծանոթը թույլ տվեց, որ մր. Ռեյնոլդսը շարունակի:

--Դուք երկուսդ էլ մտաորականներ եք, - ասաց նա,-չպետք է այդ տոնով խոսեք իրար հետ:

Մր. Ռեյնոլդսը անմիջապես հանգստացավ և պատվիրեց մի բաժակ գարեջուր ինձ համար:

Մր.Ռեյնոլդսը բանաստեղծ էր, նա բացիկների համար տրիոլետներ, երկյակներ, քառյակներ էր գրում: Նա գրադաարանից հանեց մի քանի հատ և ինձ նվիրեց:

--Թերևս դուք չհավանեք իմ գրածները, համար 10 դոլլար եմ ստանում,- ազդարարեց ինձ մր. Ռեյնոլդսը:

--Քավ լիցի, ինչու չհավանեմ, անպայման կհավանեմ, քանի որ այդքան լավ են վճարում ձեզ,- պատասխանեցի և քաղաքավարության համար կարդացի դրանցից մեկը:


Այս բացիկս ձեզ գտնի

Ուրախ, զվարթ, սիրալի:

-Ինչպե՞ս եք գտնում իմ չափածոն:

-Չաձազանց հուզող, չաձազանց սահուն և մանավանդ՝ խորիմաստ,- պատասխանեցի, որպեսզի կարողանամ խուսափել կեղծ պատասխանից:

-Մի մի բաժակ բոլորի համար,- ոգևորեց մր. Ռեյնոլդսը:

Մատուցողը իսկույն լցրեց բաժակները և դրեց մեր առաջ:

Շրթունքներս խրեցի գարեջրի փրփուրների մեջ և խմեցի ագահությամբ:

-Այո՛, կարող եք չհավանել,- շարունակեց բացիկների պոետը,- ես այս րոպեիս մի քանի տող կհորինեմ և կկարողանամ ձեզ հյուրասիրել մինչև առավոտ,- ասաց պոետը և անմիջապես արտասանեց՝

Ծաղիկներ կապույտ, ծաղիկներ կարմիր,

երազի նման կգաք ու կերթաք,

Ո՛վ սիրտ իմ, դո՛ւ էլ ծաղկի պես վառվի՛ր,

եղի՛ր մի երազ, խորը՛, անհատակ: