Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/11

Այս էջը հաստատված է
ԿՅԱՆՔԸ ՀԻՆ ՀՌՈՎՄԵԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ
***

Մայրս գնում է գոմ՝ կովը կթելու։

Գնում է և երկար ժամանակ չի վերադառնում։

— Քա, աղջի, հարսն ի՞նչ եղավ,— հանկարծ բացականչում է հորաքույրս,— գոմ գնաց ու չեկավ։

Վազում են գոմ, տեսնում են մորս՝ կովի մոտ նստած, գրկում՝ մի կապուտաչյա երեխա։

Այդ երեխան ես էի։

* * *

Մայրիկս ինձ գրկել էր, կանգնել կտուրի վրա և կանչում էր.

— Լուսինկա պապա, Լուսինկա պապա, եկո, էս չար տղան տար...

Ես նայեցի մորս կանչած ուղղությամբ և տեսա լուսինը, որ մանիշակագույն մթնշաղում, մուգ-կապույտ լեռան վրա նստել էր։ Այնքա՛ն մեծ էր այդ լուսինը։ Դրանից հետո ես երբեք չտեսա այդքան մեծ լուսին։ Նայելով և հրճվելով