— Ես հասկանում եմ ձեզ, Դոննա Իզաբելլա,— հարեց դը-Վալերան,— ֆրանսիացի բանաստեղծը ձեզ ստեր էր փչում, և դուք հավատում էիք այդ ստերին ու ահաբեկվում։ Ես զգում էի, որ նա ձեզ զանազան պատմություններ էր պատմում, բայց կյանքը ցույց կտա, թե ո՛վ է ստախոսը։
— Դուք բարի եք,— հարեց Իզաբելլան անվերապահ անկեղծությամբ։
— Ահա ձեզ 10000 դոլլար իմ խոստումներից և պայմանագրից դուրս, դեռևս շատ հազարներ կլինեն, երբ հաջողություն լինի,— գոռոզությամբ հայտարարեց դը-Վալերան և հանձնեց նրան չեկը։
Իզաբելլան խնդրեց դը-Վալերայից, որ մորը հեռագրի Նյու-Յորք հասնելու մասին։
— Արդեն հեռագրել եմ,— պատասխանեց դը-Վալերան,— և հեռագրով փոխադրել եմ 2000 դոլլար։
— 2 000 դոլլա՞ր։
— Այո, այո, ես լիովին կկատարեմ իմ խոստումները։
Իզաբելլան ուրախությունից ոստոստեց, ինչպես նոր խաղալիքներ ստացած մանուկը։
Դը-Վալերան ներողություն խնդրեց Իզաբելլայից և հեռացավ։ Իզաբելլան մնաց մենակ։ Նա դարձյալ դուրս նայեց լուսամուտից ահավոր քաղաքին, և նրան թվաց, որ օրորվում է երջանիկ ու հոտավետ մի երազում։
Հանկարծ թխկացրին Իզաբելլայի սենյակի դուռը։ Ներս մտավ մի համազգեստով ծառա և նրան մատուցեց իրիկնային թերթերի հավելվածները։ Իզաբելլան բաց արավ թերթերը և տեսավ իր լուսանկարներն առաջին էջերում։ Իզաբելլան սկսեց որոշ ատելություն զգալ դեպի ֆրանսիացի բանաստեղծը, որ ճգնել էր պղտորել իր կյանքը, որ ճգնել էր սև քողեր քաշել իր երջանկության վրա։ Երբ դը-Վալերան վերադարձավ Իզաբելլայի մոտ, նա պատմեց նրան բանաս¬տեղծի ասածները։
— Նա ասում էր,— ասաց Իզաբելլան,— որ դուք նայում եք իմ վրա՝ ինչպես վաճառականն իր ապրանքի վրա։
Դը-Վալերան հեգնորեն, բարձր և կոպիտ հռհռաց։
— Խեղճ, անմիտ բանաստեղծ, նա կարծում էր, որ փողը