Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/403

Այս էջը հաստատված է

սկսավ գլուխը երերցնել և համոզվիլ, որ Սիրանուշ սուտ կը խոսեր։

— Օրիորդ Սիրանուշ, շարունակեց Միս Տենես, եթե պ․ Բուրբոն ձեզ չի սիրեր, ձեր հեկեկանքները օգնության չեն կրնար հասնիլ ձեզի։

Սիրանուշ ընդոստ իր աչքերը սրբեց և փութաց թյուրիմացությունը պարզել։

— Միս Տենես, դուք ինձ չհասկցաք, կը կրկնեմ, որ ես որևէ մեկին նամակ գրած չեմ, այդ նամակը բերած եմ ձեզ, որպեսզի դուք դատեք և պատժեք այն տղան, որ այդպիսի անիրական նամակ մը գրած է։

Միս Տենես բոլորովին մատնված էր շփոթության, որովհետև չէր կարող ըմբռնել, որ աշխարհի մեջ, և ան ալ իրենց վարժարանի սահմանին մեջ, գոյություն ուներ մի մարդ, որ կապրեր երևակայությամբ։ Անիկա երկար լռութենե հետո՝ ըսավ.

— Դուք գացեք, ես խնդիրը կը հասկնամ։

Հաջորդ օրն իսկ Միս Տենես մարդ ուղարկեց Բnւրբnնի ետևեն հրավիրելու զայն իր գրասենյակը «շատ կարևոր և անհրաժեշտ գործի մը համար»։ Բուրբոն երբեք մտքեն չանցուց, որ Սիրանուշի նամակին առթիվ կարող էր կանչված ըլլալ։ Անիկա աղջկանց հարկաբաժինը մտնելու ատեն մասնավոր հոգածությամբ գլուխը վեր բռնեց, նայվածքը շեշտակի, արհամարհելով իրեն ուղղված բոլոր բարի կամ չար նայվածքները։ Միս Տենեսի գրասենյակը մտնելե, բարևելե և նստելե հետո՝ տիրեց լռություն։

— Պր. Բորբոն, սկսավ ամերիկուհի պառավը, այս նամակը դո՞ւք եք գրած օրիորդ Տիգրանյանին, ցուցնելով Բուրբոնի գրած նամակը։

— Այո, պատասխանեց Բnւրբոն առանց տատամսելու։

— Ինչո՞ւ գրած եք այս տեսակ նամակ օրիորդի մը, որ ձեզի ոչ մի արտահայտություն չէ ըրած սիրո մասին, դուք մինչև անգամ ծանոթ չեք այս օրիորդին։

— Ես պատասխանած եմ իր նամակին, օրիորդ Տենես, հարեց Բուրբոն առանց որևէ մտահոգության։

Օրիորդ Տենես շփոթեցավ և սկսավ ջղային գրգռումներ