Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/474

Այս էջը հաստատված է

թեև ոչ-բացահայտ, բայց մտքում, ընդունեց միայն ի գիտություն։

— Ինչո՞ւ Ռուսաստանը եղել է և միշտ էլ լինելու է պատմական տրամաբանությունից դուրս,— հարց տվեց Ելենա Բեգլարովնան մտքում և չկարողացավ որևէ եզրակացու թյան հասնել։

Հենց հաջորդ առավոտյան Ելենա Բեգլարովնան խորհրդային մամուլում կարդաց մի հոդված, որ վերաբերում էր այդ հարցին. «Հոկտեմբերյան հեղափոխության պատմական անհրաժեշտությունը»։ Երեկոյան Ելենա Բեգլարովնան ուզում էր այդ հոդվածի մասին խոսել, բայց չհամարձակվեց, թերթը դրեց պրոֆեսորի սեղանի վրա, դիտմամբ բաց անելով այդ էջը, որպեսզի նա կարդա։ Եվ կարդաց պրոֆեսորը, որին լարված ուշադրությամբ և անձկությամբ, բայց ալքի պոչով միայն, հետևում էր Ելենա Բեգլարովնան։ Պրոֆեսորը կարդալուց և վերջացնելուց հետո՝ թթված, սրտնեղած նետեց թերթը մի կողմ ու մրթմրթաց.

— Պատմական անհրաժեշտություն...

Բ

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, սակայն, հեղափոխության մասին իր անձնական կարծիքները չհայտնեց հրապարակով, նա սովորել էր համակերպվել և համակերպվեց բոլոր նոր երևույթներին։ Երիտասարդության օրերին, երբ նա ստիպված էր ձեռք կարկառել հարուստներին՝ ուսման ծախսերն ստանալու համար, քիչ տանջանքներ չէր կրել, բայց ժամանակի ընթացքում այդ տանջանքները դարձան մի տեսակ հպարտության փաստեր, որովհետև, ըստ նրա տրամաբանության, դրանք նա կրել էր սոցիալական նադիրից վեր բարձրանալու համար։

Խոնարհվել էր նա վեր բարձրանալու համար և ահա նորից սկսեց խորնարհվել վար չընկնելու հարմար։

Պահանջվում էր պատմության նոր ըմբռնում, և պրոֆ․ Մելիք-Անդրեասյանն սկսեց պարապել Արևմտյան Եվրոպայի պատմության մարքսիստական ուսումնասիրությամբ։