լսել թռչունների իրիկնային երգը, որ կախված էր ծառերի յուրաքանչյուր տերևից։
— Լավ է, շնորհակալ եմ,— պատասխանեք Մելիք-Անդրեասյանը և ավելացրեց.— կանայք հեշտությամբ են հաշտվում նորի հետ։
Տեր-Մինասյանը ծիծաղեց։
— Թե՛ քրիստոնեությունը և թե՛ մահմեդականությունը առաջին անգամ կանայք ընդունեցին,— ավելացրեց նա։
— Ինչպես է Սոֆիա Սերգեևնան,— հարցրեց Մելիք-Անդրեասյանը։
— Լավ է, այստեղ չէ, գնացել է Թիֆլիս։
— Արձակուրդո՞վ։
— Ոչ, գնացել է այնպես, իսկ ես մնացել եմ այստեղ արձակուրդով։
Նրանք սիրալիր բաժանվեցին։
— Այսօր ուշացար,— ասաց Ելենա Բեգլարովնան։
— Պրոֆ. Տեր-Մինասյանի հետ մի պտույտ արինք։
— Ի՞նչ էր ասում։
— Խոսում էր այնպես, դեսից դենից, Սոֆիա Սերգեևնան գնացել է Թիֆլիս։
— Լավ է․ անցյալ տարի էլ գնաց,— ամեն տարի գնում է։
— Նախանձեցի՞ր։
— Բան ասացիր...
Ելենա Բեգլարովնան չկարողացավ ասելիքն ասել, ներս մտավ Վահրամ Անանյանը։
Ելենա Բեգլարովնան, տեսնելով նրան, բացականչեց․
— Վագրամ Տիգրանիչ, միշտ լավ ժամանակին եք գալիս, միշտ մի բան փրկում եք։
Վահրամ Անանյանը սիրալիր ժպտաց և ուղղվեց դեպի պրոֆեսորի գրքերի պահարանը։
Վահրամ Անանյանը պրոֆ. Մելիք-Անդրեասյանի ամենաուշիմ աշակերտներից մեկն էր և մասնավոր ընդունակություն էր հայտնաբերում դեպի պատմությունը։ Պրոֆեսորը վերջերս նրան ընդունում էր իր տանը գրեթե ամեն օր, բաց անում պատմական գրքերի հարուստ գրադարանը նրա առաջ