խորքը, մանավանդ չկարողացավ տանել Աննա Ջումշուդովնայի՝ փողոցային կնոջը վայել կողմնակի ծիծաղը, որ թափում էր նա իր արդեն չորացած շրթունքներից և այտերից։
— Դուք ինձ երբեք չեք կերակրել, Ալեքսանդր Իվանիչ, չեն կերակրում ինձ և բոլշևիկները, մենք կոչում ենք այդ՝ աշխատանքի արդար վարձատրություն։
— Մենք, որ ասում ես, այդ «մենք»-ը ո՞վ է,— հարցրեց Միրզա-Նուբարյանը չափազանց սարկաստիկ շեշտով։
Լսվեց նորից Աննա Ջումշուդովնայի ծիծաղը։
— Մենք՝ պրոլետարական երկրի քաղաքացիներս,— հպարտությամբ արտասանեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը։
Թե՛ Աննա Ջումշուդովնան և թե՛ Ալեքսանդր Իվանիչն այս անգամ ծիծաղեցին բարձր և շնչական ոճով։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը լռեց։
Լռության ընթացքում նա եկավ այն եզրակացության, որ սխալ էր իր ընկճվածությունը, պետք էր անցնել հարձակողականի։
— Նո՛ւ, Ալեքսանդր Իվանիչ, մոռանանք այս բոլորը, երևի իրար չենք համոզի, ինչպե՞ս եք ապրում այժմ։
Նախկին նավթահորատերը շտկվեց։ Այդ հարցը նրան, ըստ երևույթին, շատ դուր եկավ։
— Այժմ, ինչպե՞ս ասեմ, վատ ենք ապրում։
Նա խեթ նայեց Աննա Ջումշուդովնային։ Վերջինիս դեմքը բոլորովին փոխվեց, պարզ եղավ, որ նա այլևս չէր կարող ծիծաղել, եթե մինչև անգամ ուժեղ առիթ էլ ներկայանար։
— Ես հետս մի փոքրիկ գումար կարողացել էի բերել, մի փոքրիկ գումար էլ կար արտասահմանյան բանկում, բայց բոլորը գնաց, այս իմ սիրելի կինը, որի հայրն արդեն սնանկացած մարդ էր, երբ կին վերցրի ինձ համար, միացած իր փուճ որդու և երկու լկտի աղջիկների հետ, մսխեցին և կերան ինչ որ կար...
— Մի՛ հուզվեք, Ալեքսանդր Իվանիչ,— ասա Մելիք-Անդրեասյանը։
Իհարկե, խոսքը վերաբերում էր ավելի շուտ Աննա Ջումշուդովնային և ոչ թե Ալեքսանդր Իվանիչին։
— Չեմ կարող չհուզվել, սա և սրա փուճ որդին ու