են, հծծում, երգում և նորից հոսում, անվերջ է կյանքի ուրախությունը, միայն պետք է գիտենալ, թե որտե՛ղ է թաքնված այդ ուրախությունը։
Ելենա Բեգլարովնայի համար այդ ուրախությունը թաքնված էր երիտասարդ գիտնականի գանգուր մազերում, նրա շրթունքների խոնավության և ջերմության մեջ, նրա հզոր թևերում։
— Բարի լույս, Ելենա...
Կարծես արևը ճչաց Անանյանի ձայնի մեջ։
— Վագրամ․․․
Ելենա Բեգլարովնան իջեցրեց լուսամուտի վարագույրները, քիչ անց՝ մթնաշաղում լսվեց թեթև մի շրշյուն, կոճակները զարնվեցին աթոռին, և Վահրամին մոտեցավ մի լուսավոր հասակ...
Երիտասարդ գիտնականի առաջ նորից բացվեց կյանքի գիրքն իր անսահման գաղտնիքներով և նորանոր, անթիվ էջերով:
— Եկ, անպայմա՛ն եկ երեկոյան, Վագրամ, սիրելիս...
Վահրամ Անանյանը սահեց դուրս։
Ի՛նչ լուսապայծառ է օդը։
Արևի նարինջը ներկել էր բոլոր պատերը, հողը, կտուրները և ծառերը, բոլորը, բոլորը լողում էին արբեցողությամբ արևի վարար ալիքներում, առուները հոսում էին երգելով։
Ելենա Բեգլարովնան, Վահրամի գնալուց հետո, բաց արավ լուսամոսոի վարագույրները, լույսը ողողեց սենյակը, կրկին նայեց իրեն մեծ հայելու մեջ, անչափ դուր եկավ իրեն իր մարմինը։
Հագնվեց Ելենա Բեգլարովնան, վերցրեց սեղանի վրա երեկվանից մնացած պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի նամակը, նորից կարդաց և գոհ մնաց իր դավաճանությունից։
— Կյանքն ամփոփված չէ միայն քո մեջ, քո գրքերում,— շշնջաց նա և ծիծաղեց։
Ակամա դարձավ նա պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի գրքերին, նրանք ևս ժպտում էին, այլևս տխուր չէին՝ ինչպես իրիկունը և առավոտյան։
Ելենա Բեգլարովնան մտածեց դուրս գնալ, մինչև անգամ