Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/580

Այս էջը հաստատված է

կախված են արևագույն ծիրանները՝ ինչպես աստղերը երկնակամարից:

Հեռո՜ւ, հեռո՜ւ, բյուրավոր կապույտ սարերով և կանաչ դաշտերով վազում և կարկաչում են առվակները, վազում ու զրնգում է և մարդկային սիրտը՝ արյունալիքը և տաք։

Եվ ոսկեհնչյուն մի ձայն է թրթռում առավոտի բարձունքից։

Ո՞վ է։ Արևհա՞տը։ Ոչ։

Լուսաբացի շաղում արտույտն է երգում։