Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/595

Այս էջը հաստատված է

ԱՆԴՐԵՅ.— Արդեն ետ են դառնում դեպի հին դիրքերը։ Կրակեցե՛ք։

ՎԱԱԻԼԻ.— Նրանք մերոնց կրակին հանդիպեցին. կարող են այս կողմը թեքվել հիմա։

ԱՆԴՐԵՅ.— Ոչ, գնում են դեպի հին դիրքերը։

Ա. ԲԱՆՎՈՐ.— (Ցատկելով բարիկադի վրա) Ոչ ոք չկա, իզուր մի կրակեք։

Դադարեցնում են կրակը:

ԴՐՍԻՑ.— (Հաստ և խռպոտ ձայն) Վերջին թռուցիկը...

ՎԱՍԻԼԻ.— (Ա. բանվորին) Մի հատ վերցրու, շո՛ւտ արա։

Ա. ԲԱՆՎՈՐ.— Այս կողմն են գալիս։

ԱՆԴՐԵՅ.— Ուրիշ ուղղություն չունի, այս կետից է անցնելու։

Մտնում է մի ծերունի և երկու թռուցիկ է նետում:

ԾԵՐՈՒՆԻ ԶԻՆՎՈՐ.— Բարև՛, ընկերներ։

ՎԱՍԻԼԻ.— Հը՞, ինչպե՞ս է դրությունը առհասարակ քաղաքում։

ԾեՐՈՒՆԻ ԶԻՆՎՈՐ.— Շատ լավ։

ՎԱՍԻԼԻ.— Ի՞նչ է այդ, ընկեր, քո թևից արյուն է կաթում։

ԾԵՐՈՒՆԻ ԶԻՆՎՈՐ.— Ոչինչ. Ժամանակավոր կառավարության տապալման առաջին թռուցիկն եմ ցրում։

ԱՆԴՐԵՅ.— Բայց ի՞նչ է պատահել, արյուն է կաթում, կարող ես ուժասպառ լինել։ Պետք է կապել։

ԾԵՐՈՒՆԻ ԶԻՆՎՈՐ.— Կրակեցին մի լուսամուտից։

Ա. ԲԱՆՎՈՐ.— (Թաշկինակով կապում է) Վերքն աննշան է, բայց ցուրտ է, լավ չէ, կապած պահիր։ (Ծերունի զինվորը կտրում է բարիկադը և անցնում, դրսից լսվում է նրա ձայնը:)

ԱՆԴՐԵՅ.— (Կարդում է թռուցիկը:)

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Ժամանակավոր կառավարությունը տապալվել է: Պետական իշխանությունն անցավ Պետրոգրադի Բանվորական և Զինվորական Պատգամավորների Խորհրդի օրգան Ռազմահեղափոխական Կոմիտեի ձեռքը, որը Պետրոգրադի