Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/614

Այս էջը հաստատված է

մարմարյա մեծ սեղանը իր ամբողջ կարգ ու սարքով։

ԻՍԽԵԼ.— 1 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 1 ոսկի։

Մի ՎԱՃԱՌԱԿԱՆ.— 2 ոսկի։

ԻՍԽԵԼ.— 5 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 5 ոսկի... (Լռություն) 5 ոսկի։ (Լռություն) Ծախված է։ Աթոռները և բազկաթոռները։

ԻՍԽԵԼ.— 10 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 10 ոսկի։ (Լռություն) 10 ոսկի։ Ավելացնող չկա՞. (Լռություն) Տասը ոսկի։ (Լռություն) Ծախված է։ Վարագույրները։

ՄԻ ՎԱՃԱՌԱԿԱՆ.— 3 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 3 ոսկի։

ՄԻ ՀՐԵԱ.— 4 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 4 ոսկի։

ՄԻ ՎԱՃԱՌԱԿԱՆ.— 10 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— (Ոգևորված) 10 ոսկի։

ՄԻ ՀՐԵԱ.— (Ապշած) 11 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 11 ոսկի (Լռություն) 11 ոսկի։

ՄԻ ՎԱՃԱՌԱԿԱՆ.— 15 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 15 ոսկի (Լռություն):

ՄԻ ՀՐԵԱ.— (Քաշվում է մի կողմ:)

ՄՈՒՆԵՏԻԿ.— 15 ոսկի։ (Լռություն) Ծախված է։ (Մոտենալով պահարանին): Պահարանը։

Բոլոր ամիրաները դժգունում են, միայն Հաջի Չելեբին սառնարյուն է:

ՄԻ ՎԱՃԱՌԱԿԱՆ.— 1 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 1 ոսկի։

ԻՍԽԵԼ.— 15 ոսկի։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— (Աչքերը չռում է Իսխելի վրա:)

ՄՈՒՆԵՏԻԿ.— 15 ոսկի, 15 ոսկի։ (Իսխելը և Հալետը փսփսում են:)

ՄԻ ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆ.— 20 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 20 ոսկի։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Տեղը փոխելով՝ նստում է մի ուրիշ տեղ և սկսում է սառնարյուն միրուքը շփել:)