ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Էլի խոնարհվում է սուլթանի առաջ:)
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— (Դուրս:)
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Դողում եմ, փադիշահ, իմ զգացած շնորհակալության և երախտագիտության խորությունից։ Միայն մի բան ունի պաղատելու ճշմարիտ կրոնի ամենախոնարհ ծառան և ձեր կայսրության ամենահետին հպատակը։
ՍՈՒԼԹԱՆ.— Կկատարվի քո ցանկությունը։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Իմ ընտանիքը մնում է խավարի մեջ։ Մաղթում եմ ալլահին, որ նրանք էլ մի օր լույս տեսնեն և փոխեն իրենց հավատքը, բայց առայժմ մնում են քրիստոնյա։ Պաղատում եմ իմ փադիշահից և խալիֆայից՝ ներել նրանց իրենց կուրությունը և ազատ կացուցանել նրանց իրենց կրոնի մեջ։
ՍՈՒԼԹԱՆ.— Միայն մի պայմանով, որ ոչ մի հարաբերություն չես ունենա քո ընտանիքի հետ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Հոժար եմ։
ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Եվ պետք է ամուսնանաս մի իսլամ կնոջ հետ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Եթե մարգարեն կամեցել է շնորհել ինձ մի հուրի իսլամական ջեննեթից, ես պրստրաստ եմ թոթափելու իմ մարմնի բոլոր մեղքերը և լվացվելու ճշմարիտ կրոնի անմահական ջրով։
ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Մարգարեն ոչ մի իսլամի չի զլացել և չի զլանալու մի հուրի։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Կամուսնանամ իսկույն ևեթ։
ՍՈԻԼԹԱՆ.— Քո ընտանիքը կմնա անձեռնմխելի։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Համբուրելով սուլթանի վերարկուի քղանցքները) Իմ փադիշահը թող ների ինձ վերջին անգամ տեսնելու իմ կնոջը և զավակներին՝ հաղորդելու նրանց, որ ես տեսա ճշմարիտ լույսը։
ՍՈՒԼԹԱՆ.— Միայն մի անգամ։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Համբուրում է սուլթանի վերարկուի քղանցքները:)
ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Ներս) Հալետ էֆենդին և Իսխելը խնդրում