Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/634

Այս էջը հաստատված է

ՀԱԼԵՏ.— Կայսրության մի կարևոր գործի համար, տեր իմ։

ՍՈՒԼԹԱՆ,— Ասացե՛ք։

ՀԱԼԵՏ.— (Տատանվում է:)

ՍՈՒԼԹԱՆ.— Շեյխ-ուլ-Իսլամը և Հաջի Չելեբին կայսրության և կրոնի սպասավորներ են։ Ասացեք նրանց ներկայության։

ՀԱԼԵՏ.— (Տատանվում է և չի պատասխանում:)

ԻՍԽԵԼ.— (Առաջ անցնելով) Մենք նպատակ ունեինք, տեր իմ, հաղորդելու Հաջի Չելեբու ճշմարիտ կրոնը ընդունելու լուրը իբրև կայսերական կրոնի հաղթություն։

ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Հա՜, հա՜, հա՜։ Երբվանի՞ց Մովսեսի զավակներից մեկը մտահոգված է կայսրության կրոնի հաղթություններով։

ՀԱԼԵՏ.— Լուրը ես էի բերում, երբ իմ բարեկամ Իսխելը հանդիպեց և ցանկացավ միասին գալ, որովհետև այս առավոտվա դեպքից հետո անհավատալի էր Հաջի Չելեբու...

ՍՈՒԼԹԱՆ.— Բավական է։ Լույս տեսնողի հավատքը կարելի չէ կասկածի ենթարկել։ Գնա՞նք, Շեյխ-ուլ-Իսլամ։

Գնում է, Շեյխ-ուլ-Իսլամը ետևից, մնում են Հաջի Չելեբի, Հալետ և Իսխել:

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Աչքերը չռելով երկուսի վրա՝ սկսում է հռհռալ):

ՎԱՐԱԳՈՒՅՐ