Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/678

Այս էջը հաստատված է


ԴԱՀՃԱՊԵՏ.— (Անգութ համարձակությամբ բռնում է Հալետի և Իսխելի վզակոթերից և հրում է դեպի դուրս:)

ԻՍԽԵԼ.— (Գնալիս) Եհովա, Եհովա, Եհովա...

(Ավազանին հուզվում է ու շփոթվում)

ՍՈՒԼԹԱՆ.— Գիշերվա ո՞ր ժամն է։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Կեսգիշերը վաղուց անցել է, տեր արքա։

ՍՈՒԼԹԱՆ.— Ողջ աշխարհը վաղուց քնած է, իսկ այս սրիկաները վրդովում են իմ գիշերը։ Արարողապետ, ննջարան ուղարկիր վրացուհուն։ Գնա՛նք։ (Գնում է, նրա ետևից մեկ-մեկ գնում են՝ մեծ վեզիրից սկսած բոլորը):

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Մնում է մենակ, կանգնում դահլիճի մեջտեղում, շփում է միրուքը և ցինիկորեն հռհռում:)