Այս էջը սրբագրված է

դուս գար, որ քեզ էսպես չտեսնեինք, էս ի՞նչ ա քո հալը,— ասում էր ջիվան Մուսեն ու գլխին տալիս, երեսն երեսին դնում, ձեռը՝ դոշին. դամարի տալն ու ջանի տաքությունն էլ որ չէր տեսնում, գլխին կրակ էր վառվում:

Էն մեկել տղերքն էլ ձիանոնցը ջուր տվին, ձեռները քամակներին քսեցին, ու էլ ետ թամքեցին, լգամները բերանները տվին: Թվանքների, փշտովների ոտներն էլ քաշեցին, ազղոթին թազացրին, ու ամեն մարդ, իր ձիու լգամը ձեռին, էկան, Աղասու չորս կողմը կտրեցին: Աչքըներիցը արտասունքը գետի պես էր վեր թափում: Հորնըմոր դարդը մեկ կողմից, իրանց սև օրը մյուս կողմից, իրանց սիրելուն էլ է՛ն հալին տեսնելիս՝ ուզում էին քար ա քոլ պոկեն, գլխըներին տան: Մեկ սա էր ընկնում Աղասու վրա, մեկ նա: Մինը ձեռն էր դնում բերնին, մինը գլուխը քաշում դոշին:

— Յարադանիդ ղուրբան, աստված, փառքդ շա՜տ ըլի. հենց է՛ս առավոտ ամեն աչք մե՛զ էր էրնակ տալիս, ի՞նչ արինք, որ մեզ էս պատժին հասցրիր: Վա՜յ մեր խեղճ օրին, ա՜յ ազիզ ծնողք. երաբ սա՞ղ եք, թե՞ թրի տակին մնացիք. երաբ թո՞փ ձեզ գետնին խփեց, թե՞ զընդան ձեզ մեջն առավ. երաբ մե՞ր ցավն եք քաշում, թե՞ ձեր սև օրը լաց ըլում: Տե՛ր աստված, տե՛ր աստված. ո՞ւմ մեկ չոռ ասեցինք, որ մեր առաջն էկավ: Ո՞ւմ մեկ ծուռն աչքով մտիկ արինք, որ մեր գլխին էսպես բարկացար: Արյան ծովն էկել, չորս կողմըներս բռնել ա, ո՛ր կողմն էլ ձեռն ենք ածում, կրակ է ընկնում ձեռըներս: Էստեղ մեր թագավորներն էին վաղ ժամանակը քեֆ անում, իրանց ամառը անց կացնում, որտեղ որ հիմիկ մենք կրակումն էրվում ենք: Էս ժամումն էին նրանք կանգնում, աղոթք անում, որտեղ որ հիմիկ մենք մեր հոգին ուզում ենք տալ: Ա՜խ ո՞ւր էն ժամանակը, ո՞ւր էն փառքը: Ձեր հողը լիս կտրի, ա՜յ մեր ազգի թագավորք, իշխանք. երա՛բ դուք էլ միտք կանեի՞ք, թե ձեր որդիքը մեկ օր էսպես արին պետք է վեր ածեն ձեր գերեզմանի վրա: Էս ի՞նչ չար լեզու մեզ անիծեց, որ մեր օրն էսպես սևանա, մեր աստղն էսպես թեքվի: Ո՛վ արագահաս սուրբ Սարգիս, ո՛վ զինավոր սուրբ Գեորգ. էլ ո՞ր օրը մեր հավարին պետք է հասնիք: Դժոխքումն էրվում, տապակվում ենք, ախր ի՞նչ կըլի, որ մեզ չարա անեք: Ա՛ղասի ջան, Ա՛ղասի. ի՞նչ կըլեր, որ ամենս էլ քո ուղուրին մատաղ էինք գնացել, ա՛խպեր ջան, մեր հո՛գի, մեր աչքի լի՛ս: Արին կապեցիր խալխի սիրտը, կրակ վառեցիր երկրի գլխին, ա՜յ աշխարքի աչք Աղասի: Մեկ ճանճ էլա նհախ տեղը չես սպանել, մեկ սառը խոսք քո բերնիցը չի դուս էկել, ա՜յ աստուծո գառն ախպեր, ախր ընչի՞ պետք է աստված քեզ էլ, մեզ էլ էստեղը հասցներ: Ո՞ւր